Արմինֆո. Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կոչ է արել կամավոր հանձնել իրենց հետ ԼՂ-ից բերած ապօրինի զենքը:
"Մենք տեղեկություններ ունենք այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է փոխխադրվել որոշակի քանակությամբ զենք եւ զինամթերք", - հայտարարել է ՆԳ նախարարը՝ հոկտեմբերի 25-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում:
Նախարարը նշել է, որ արդեն կան զենքի կամավոր հանձնման դեպքեր։ Այսպես, երեք օրվա ընթացքում հանձնվել է 4 ինքնաձիգ և 3 ողորկափող հրազեն։