Արմինֆո. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ կոչ անելով ազատ բնակարանները վարձակալության հանձնել Արցախի հայրենակիցներին:
"Խնդրում ենք բնակարանը կամ տունը հանձնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին և գինը շուկայականից ցածր սահմանել, գինը մի բարձրացրեք շուկայական պահանջարկից ելնելով, որովհետև այս պահին ձևավորված "շուկայական" պահանջարկը պայմանավորված էր մեզ հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով", - նշել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում:
Նա կոչ է արել բնակարանները վարձակալության հանձնել նախապատերազմական, նախաճգնաժամային, իսկ հնարավորության դեպքում՝ ավելի ցածր գներով՝ զեղչերով: <Խնդրում եմ, եկեք անենք դա: Մենք բոլորս նույն ողբերգության կրողներն ենք, բոլորս պետք է հաղթահարենք այս աղետը", - ընդգծել է Մարուքյանը։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի արդյունքում Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար մարդ։