Արմինֆո. ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում այսօր 33 բուժաշխատողի առաջնային մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրեր է շնորհել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։ Այդ մասին հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Լենա Նանուշյանը, մասնավորապես, նշել է, որ նախատեսվում է թույլատրել այն բուժաշխատողների գործունեությունը, ովքեր դեռևս չունեն ՇՄԶ անհրաժեշտ կրեդիտներ՝ միաժամանակ սահմանելով որոշակի ժամանակահատված, որի ընթացքում վերջիններս կարող են մասնակցել կրեդիտավորված դասընթացների՝ կուտակելով ՇՄԶ կրեդիտներ և ստանալ հավաստագրեր:
«Պետական պատվերի շրջանակներում ևս 1200 բուժաշխատողի անվճար վերապատրաստման ուղարկել մինչև տարեվերջ: Այս պահին 300-ից ավելի մարդ ուղարկվել է վերապատրաստվման։ Բոլոր բուժաշխատողների վերաբերյալ հավաքագրվում է տեղեկատվություն, թարմացվում է թափուր պաշտոնների ցանկը` ամբուլատոր-պոլիկլինիկական օղակից մինչև հիվանդանոցներ. համալրումները շարունակվում են», - հաղորդել է Նունուշյանը: