Արմինֆո.Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել է "Սիրո պատմություն Նյու Յորքում" մյուզիքլի պրեմիերան, որը դարձավ Շեքսպիրյան Ռոմեոյի և Ջուլիետի ժամանակակից հայկական մեկնաբանությունը:
Բեմադրիչն է Սամսոն Մովսեսյանը։ Ուշագրավ է, որ մյուզիքլի բոլոր երգերը կատարվել են հայերեն ՝ Գևորգ Դավթյանի թարգմանությամբ: <Դա Ճիշտ էր, չէ որ աշխարհի ցանկացած երկրում, երբ մյուզիքլ են բեմադրում, այն կատարվում է այդ երկրի լեզվով, այդ դեպքում ինչու մեր մյուզիքլը չպետք է լինի հայերեն, որն այդքան գեղեցիկ է հնչում> ,- հարցրել է ռեժիսորը:
"Սիրո պատմություն Նյու Յորքում" մյուզիքլի սյուժեն կառուցված է Ռոմեոյի եւ Ջուլիետի անմահ պատմության վրա, բայց՝ նորովի։ Մանհեթենի փողոցներում երկու փողոցային ավազակախմբեր՝ պուերտոռիկացիները և ամերիկացիներն անողոք պատերազմ են մղում կենսատարածքի համար: Ամերիկացի Թոնին սիրահարվում է պուերտոռիկացիների ավազակախմբի առաջնորդի քրոջը՝ Մարիային։ Ի հեճուկս ընկերների և բարեկամների ատելության՝ երիտասարդները սիրահարվում են, սակայն նրանց սերը ողբերգական ավարտ է ունենում։
Ներկայացման գեղարվեստական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի, դիրիժորը՝ Հարություն Արզումանյան, երաժշտության գործիքավորումը ՝ Վահագն Վարդանյանի, զգեստների նկարիչը՝ Իզաբելլա Սաֆրոնովա, պարերը՝ Արտեմ Գևորգյան, խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան, երգերի բառերը՝ Գևորգ Դավթյան: