Արմինֆո.44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան։ Այդ մասին հաղորդել են Մատենադարանում:
«Պատերազմից հետո կրկնօրինակների մի մասը կրկին վերադարձվել է Գանձասար։ Այժմ այնտեղ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները», - ասվում է հաղորդագրությունում: