Արմինֆո.Ելնելով ստեղծված իրավիճակից՝ High Fest միջազգային թատերական փառատոնը չեղարկում է որոշ միջոցառումներ։ Այդ մասին հաղորդում են փառատոնի կազմակերպիչները:
«Մեզ համար մշակութային փոխանակումն ու համագործակցությունը միշտ էլ կարևոր են եղել, հետևաբար «Ավինյոն» փառատոնի հետ միասին մենք պահպանում ենք կրթական ծրագիրը՝ ներառելով հանրային քննարկումներ, կլոր սեղաններ և վարպետության դասեր։
Շնորհակալ ենք մեր գործընկերներին, հովանավորներին, հյուրերին, մասնակիցներին, հանդիսատեսին և հավատում ենք, որ արվեստը կշարունակի ծառայել որպես ոգեշնչման և լույսի աղբյուր մեր կյանքում», ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ կատարողական արվեստի High Fest միջազգային փառատոնը Հայաստանում անցկացվում է 2003 թվականից: Երկու տասնամյակի ընթացքում փառատոնին մասնակցել են ավելի քան 500 արտասահմանյան ընկերություններ, 5000 մասնակիցներ և հյուրեր: Հարկ է նշել, որ High Fest -ը 2019 թվականին ընդգրկվել է Եվրոպայի առաջատար փառատոնների թոփում և ճանաչվել լավագույնը նախկին ԽՍՀՄ տարածքում (չհաշված Մոսկվան) ։