Արմինֆո. Ադրբեջանը հնարավոր է համարում "համաներումը" Լեռնային Ղարաբաղի հայ զինվորականների համար, ովքեր վայր դնեն զենքը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը ։
"Նույնիսկ, նախկին զինծառայողների և մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ, եթե նրանք կարող են դասակարգվել այս կերպ, և, նույնիսկ, նրանց համար մենք նախատեսում ենք համաներում կամ նաև ակնարկում ենք համաներման մասին", - Հաջիևի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:
Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանը ցանկանում է "Ղարաբաղի հայերի խաղաղ վերաինտեգրում":
2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր ողջ աշխարհը լուռ հետևել է "Ադրբեջանի խաղաղասիրությանն ու Արցախում հայերի նկատմամբ բարի մտադրություններին" ։ Այդ բարության գագաթնակետը սեպտեմբերի 19-21-ն էր, երբ սովի մատնված հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծում ու գնդակահարում էին բոլոր կողմերից ։ Երբ հրթիռներն ու փամփուշտները թռչում էին երեխաների վրա