Արմինֆո. Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը», - ասվում է հաղորդագրությունում:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, այսօր կեսօրին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 6 մեքենա ուղեւորվել է Արցախի Մարտունու շրջան՝ սեպտեմբերի 19-22-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված բնակիչներին տարհանելու համար:-