Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում այս շաբաթ ի հայտ եկավ <նոր իրողություն>։ Այդ մասին "Կոմերսանտ" թերթին հաղորդել է International Crisis Group (ICG) Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը։ «Ստեփանակերտի տեղական ինքնակառավարման մարմինները ճանաչել են կապիտուլյացիան, եւ այժմ ողջ ուշադրությունը կուղղվի երկու թեմաների. իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը: Այն մարդկանց խնդիրների, ովքեր չեն հասկանում ՝ մնալ, թե հեռանալ», - ասել է փորձագետը։
Նա համոզմունք էէ հայտնել, որ եթե հաջողվի խուսափել բախումներից, եւ եթե Ադրբեջանը տեղի բնակիչներին համոզի, որ նրանք կարող են մնալ (այսինքն ՝ ոչ մի էթնիկ զտումներ չեն լինի), ապա Բաքուն եւ Երեւանը կկարողանան մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կնքել: Բայց առայժմ, ըստ նրա, չլուծված հարցերը շատ են։ "Թե ինչպես է տեղի ունենալու զինաթափումը, տեղական իշխանության կազմալուծումը՝ անհասկանալի է։ Ով է պատասխանատու պայմանավորվածությունների կատարման համար: Դեռ չենք տեսնում, որ Բաքուն հասկացնի, թե արդյոք նշանակելու է իր ղեկավարությունը, և արդյոք այն կապված է լինելու տեղի համայնքի հետ։ Թե՝ արդյոք նոր ղեկավարը տեղացի մարդ կլինի, թե "բերովի", - նշել է փորձագետը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ