Արմինֆո. Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ, հարվածի տակ են նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ: Իսկ միջնորդները մեզ խոստանում են իրավունքներ և անվտանգություն Ադրբեջանի տարածքում", - գրել է օմբուդսմենը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության դեմ: Մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներ ու գյուղեր ենթարկվում են ինտենսիվ հրետակոծության։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է "լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ" սկսելու մասին: Հաղորդվում է, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները փորձում են խորանալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի պաշտպանական դիրքեր: Արցախի ՊԲ-ը համառ դիմադրություն է ցուցաբերում։