Arminfo.info



 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023 19:26
Ալինա Հովհաննիսյան

Ուկրաինայի հայերի միությունը երկու հայրենիք ունի. Դավիթ Մկրտչյան

Ուկրաինայի հայերի միությունը երկու հայրենիք ունի. Դավիթ Մկրտչյան

Արմինֆո.Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ հարցազրույցը տեղի է ունեցել պատմական հայրենիք նրա այցի շրջանակում՝ Երևանում ՈՒՀՄ համաժողովի անցկացման առիթով:

 

Միջոցառման շրջանակներում մասնակիցները քննարկել են Ուկրաինայի պատերազմի հետևանքով կազմակերպության և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները, միության կադրային քաղաքականությունը, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների և հետագա գործունեության հետ կապված հարցեր: Բացի այդ, որոշում է կայացվել ստեղծված խնդիրների օպերատիվ լուծման համար շտաբ ստեղծելու մասին։

 

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Մկրտչյանն ավելի մանրամասն պատմել է ՈՒՀՄ առաջիկա ծրագրերի, Ուկրաինայում տիրող իրավիճակի և այդ կապակցությամբ կազմակերպության գործունեության, սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի հետ հարաբերությունների և Հայաստանում աշխատանքի մասին:

 

- Դավիթ, տարբեր աղբյուրներում խոսվում է այն մասին, որ, վերջին տվյալներով, Ուկրաինայում ապրում է մոտ կես միլիոն հայ: Որքանո՞վ է այդ թիվն այսօր արդիական։

 

- Մինչև 2014 թվականը մենք հայտարարագրում էինք 600 հազար թիվը: Դրանք Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող հայեր են, և մոտ 60-70 հազար ՝ կացության իրավունքով: Իսկ այսօր, ինչպես առաջին պատերազմից հետո, երբ ժամանակավորապես օկուպացվեցին Ղրիմն ու Դոնբասը, և առավել ևս հիմա ՝ լայնամասշտաբ պատերազմից հետո, շատ - շատերը հեռացան ։ ՄԱԿ-ի տվյալներով ՝ խոսքը Ուկրաինայի ավելի քան 12 մլն քաղաքացիների մասին է, որոնց թվում մեծ թվով հայեր կան ։

 

- Հայերը մեծամասամբ վերադարձել են պատմական հայրենի՞ք:

 

- Գիտեք, ոչ։ Ինչպես պարզվեց, մեր հայրենակիցները, հիմնականում, մեկնել են Եվրոպա, մի մասը մեկնել է ԱՄՆ և Կանադա։

 

- Արդյո՞ք  կան պաշտոնական տեղեկություններ, թե Ուկրաինայի քանի քաղաքացի է ապաստան գտել Հայաստանում:

 

- Տարբեր տվյալներով՝ խոսքը 4-4.5 հազար մարդու մասին է։ Թե նրանցից քանիսն են էթնիկ հայեր, իսկ քանիսը՝ ուկրաինացիներ, տվյալներ չկան։ Անցյալ տարվա գարնանը, երբ սկսվեց պատերազմի ակտիվ փուլը, դիմեցի միգրացիոն և սահմանապահ ծառայությանը։ Բայց այնտեղ նման տեղեկություններ չկային։

Ես դա կապում եմ այն բանի հետ, որ, գտնվելով ՀԱՊԿ-ի կազմում, Հայաստանի սահմանապահ ծառայությունը հաշվի է առնում ռիսկերը՝ նման տվյալներ փոխանցելիս։ Նրանք, ամենայն հավանականությամբ, վախենում են, որ ինչ-որ մեկին դա դուր չի գա: Չէ որ՝ եթե Հայաստանի սահմանները պահպանում է 2 պետություն, ապա կան անհարմարություններ:

 

- Դավիթ, իսկ դուք հիշում եք փետրվարի 24-ը, ինչպե՞ս այդ օրը դիմավորեց ՈՒՀՄ: Որո՞նք էին առաջին գործողությունները, որոշումները:

 

- Ուկրաինայի հայերի միությունը 2-3 շաբաթ առաջ սկսել էր պատրաստվել պատերազմի... Բացատրեմ։ Ձեր խոնարհ ծառան, լինելով կազմակերպության ղեկավարի տեղակալ, մի գեղեցիկ երեկո, դա փետրվարի առաջին շաբաթն էր, զանգահարեց Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ներկայացուցիչներին և ասաց նրանց, որ մտավախություններ, կանխազգացումներ ունի, որ ինչ-որ բան պետք է սկսվի: Առաջարկեցի մշակել  ճանապարհային քարտեզ ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է դիմավորել այդս "հիվանդությանը" և օգտակար լինել: Մենք շտաբ ստեղծեցինք Սեվերոդոնեցկում։ Լուգանսկի մարզում չհասցրեցին շրջանային բաժանմունքներ ստեղծել, իսկ Դոնեցկի մարզում միացան ևս 8 քաղաքներ ՝ Սլավյանսկը, Կրամատորսկը, Մարիուպոլը և մի քանի այլ քաղաքներ։ Փաստորեն, հսկայական աշխատանք է կատարվել մինչև փետրվարի 22-ը ։ Մենք պատրաստել ենք փախստականների ընդունման 2 ճամբար, եթե Դոնբասում ինչ-որ բան սկսվի ։ Այդ պահին մենք չէինք հավատում, որ լայնամասշտաբ ներխուժում կլինի։ Զապորոժյեի և Դնեպրի հայ համայնքների հետ, որտեղ կան եկեղեցիներ և մշակութային կենտրոններ, փախստականների ընդունման կետեր ենք պատրաստել, բայց՝ ոչ միայն հայազգի: Միայն Դնեպրում և Զապորոժյեում մենք պատրաստ էինք ընդունել մոտ 2,5 հազար մարդու։ Բացի այդ, աշխատանքներ են տարվել նաև հյուրանոցների, ռեստորանների հետ, մտածել ենք, որ եթե հյուրանոցները չբավականացնեն, վրաններ կխփենք։ Բայց ինչպես պարզվեց, մենք պատրաստվում էինք մի բանի, և պարզվեց, որ դա բոլորովին այլ բան է: Եվ, այնուամենայնիվ, մեր կողմից նախապես կատարված աշխատանքները շատ օգտակար եղան։ Հող նախապատրաստելով 2 տարածաշրջանների համար ՝ մենք կարողացանք կողմնորոշվել մեր հետագա գործողություններում և այդ մոդելը տարածեցինք ամբողջ Ուկրաինայում։

 

- Այսինքն ՝ որևէ խուճապ չի եղել:

 

- Խուճապ՝ ոչ: Փետրվարի 24-ի առավոտից մինչև կեսօր ինչ-որ շոկային վիճակ էր ։ Բայց հետո արդեն անցել ենք ճիշտ գործողությունների։ Ես կապ հաստատեցի ՈՒՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանի հետ, պատմեցի իմ տեսլականը, որոշում կայացրեցինք հետագա քայլերի մասին ։ Այնուհետև նա զանգահարեց Սրբազանին (ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ) ՝ Կիևի հայ համայնքի ղեկավարին։ Եվ արդեն բոլորս միասին Վիլեն Շատվորյանի հետ ճանապարհային քարտեզ կազմեցինք։ Հաջորդ օրը արդեն ստեղծվեց համակարգող կենտրոն, որտեղ ընդգրկվեցին ՈւՀՄ-ի բոլոր մարզային կազմակերպությունները։

 

Հիմնականում, ներքին տեղահանվածները տեղափոխվեցին ՈՒկրաինայի արևմտյան շրջաններ։ Բայց երբ հասկացանք, որ արևմտյան Ուկրաինայով հարցը չի սահմանափակվում, սկսեցինք կապ հաստատել եվրոպական երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ ։ Հայկական փոստը աշխատեց։ Որոշ երկրներում հայտնվեցին ընդունման կետեր, որտեղ հայերը դիմավորում էին հայերին ։ Եվ այս աշխատանքն իրականացվել է մինչև 2022 թվականի ամառվա կեսը։

 

Այս ամենում ամենակարևորն այն է, որ մենք սկսել ենք նախապես պատրաստվել, և գործը չի հասել շփոթության, քաոսի։ Մենք օգնում էինք միմյանց, մարդասիրական օգնություն էինք բերում փախստականների և բոլոր կարիքավորների համար ։ Եվ այդ գործունեությունը դեռ շարունակվում է։

 

- Իսկ Ուկրաինայի հայերի միության կողմից ցուցաբերված մարդասիրական օգնության վերաբերյալ տվյալներ կա՞ն:

 

- Գարնան դրությամբ խոսքը 3.5 հազար տոննա մարդասիրական օգնության մասին էր ։ Բայց հիմա արդեն ոչ ոք հաշվառում չի վարում ։ Որոշեցինք, որ հետագայում ավելի մանրամասն կլուսաբանենք մեր կատարած աշխատանքը։ Այդպես ճիշտ կլինի։ Արդեն եկել է այդ ժամանակը ։ Կազմակերպության գոյության 22 տարիների ընթացքում մենք երբեք չենք աշխատել PR-ի համար։ Կան բաներ, որ մենք արել  ենք, բայց դա մնացել է մեր ներսում: Մենք գիտենք, եւ բավական է: Բայց հասարակությունն արդեն պահանջում է՝ ինչպես հայկական, այնպես էլ ուկրաինական։ Այսուհետ մենք մտադիր ենք շատ խոսել և ցույց տալ, թե ինչով է զբաղվում ՈՒՀՄ-ն պատերազմի ժամանակ։

 

- Դավիթ, պատմեք խնդրեմ, նաև Հայաստան կատարած այցի արդյունքների մասին: Ես տեղյակ եմ, որ տեղի է ունեցել ՈՒՀՄ համաժողով, որի շրջանակում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ։

 

- Համաժողովի շրջանակներում կայացված որոշումների արդյունքում մենք վերաձևակերպեցինք մեր աշխատանքը: Արդյունքում՝ որոշում է կայացվել ստեղծել 2 շտաբ՝ ներքին և արտաքին։ Ներքին՝ դա երկրի ներսում աշխատանքները համակարգելու համար է: Ինչպես արդեն նշեցի, հսկայական աշխատանք է կատարվել մեր կողմից, որի մասին լրատվամիջոցներում ոչինչ չի խոսվել։ Շատ քիչ տեղեկություններ կան մեր գործունեության մասին։ Իսկ արտաքին շտաբը ստեղծվել է ՈՒՀՄ այն անդամների համար, որոնք տարբեր պատճառներով գտնվում են երկրի սահմաններից դուրս։

 

- Իսկ որտե՞ղ է գտնվելու արտաքին շտաբը: Հայաստանու՞մ:

 

- Արտաքին շտաբի համար մենք ոչ մի կենտրոն չենք ընտրել։ Մարդիկ ոչ միայն Հայաստանում են, այլև՝ Եվրոպայում, Էմիրություններում, ԱՄՆ-ում։ Հետևաբար, մենք բոլորին ներգրավելու ենք: Նախատեսում ենք երկու շտաբների արտագնա համատեղ նիստեր անցկացնել, ակտիվ աշխատանք կտանենք առցանց ռեժիմով։ Ընդհանուր առմամբ, արտաքին շտաբի գործունեությունն ուղղված է լինելու կապերի հաստատմանը, երկրի ներսում կարիքավորներին դրսից օգնություն ցուցաբերելու պայմանների ստեղծմանը։

 

- Նկատի ունեք մարդասիրական օգնությունը ՝ առաջին անհրաժեշտության իրերի տեսքով, թե՞ օժանդակությունը բնակավայրում և այլն:

 

- Այն ամենը, ինչ թվարկեցիք: Աշխատանքը չի դադարում: Բայց հիմա մենք մտադիր ենք ավելի հասցեական օգնություն ցուցաբերել, ուսումնասիրել պատերազմի մեկուկես տարվա ճանապարհ անցած մարդկանց կարիքները ։ Մի բան է, երբ մեկանգամյա օգություն է, օրինակ, մարդուն տեղավորելը: Այլ հարց է, երբ աջակցությունը շարունակական է։ ՈՒՀՄ-ը խորանալու է մարդկանց ընթացիկ կարիքների մեջ, Հնարավորության դեպքում՝ օգնություն ցուցաբերելու է նաև հետագայում:

 

- Ուկրաինայից այստեղ հաստատված ներգաղթյալներն ինչպե՞ս կարող են օգնություն ստանալ ՈՒՀՄ-ից:

 

- Այստեղ գործում է "Դոպոմոգա" հիմնադրամը։ Այդ կազմակերպության ղեկավարի ՝ Ելենա Շևչուկի հետ մենք հանդիպեցինք։ Եվ ահա հենց այսօր մեր արտաքին շտաբը՝ ի դեմս Արտաշես Սարգսյանի ՝ Զապորոժյեի հայ համայնքի ղեկավարի, օգնություն է փոխանցել "Դոպոմոգա" հիմնադրամին։ Եվ, ընդհանրապես, մեր վարչության անդամները, մարզային կազմակերպությունների ղեկավարները բազմիցս հանդիպել են։ Մենք քննարկել ենք հետագա քայլերը, պայմանավորվել ենք ճանապարհային քարտեզ ձևավորել, որպեսզի հասկանանք, թե հետագայում ինչպես ենք օգնելու այդ կազմակերպությանը, ավելի ճիշտ ՝ նրանց միջոցով օգնելու ենք Ուկրաինայի քաղաքացիներին, կարևոր չէ, թե ովքեր են նրանք ազգությամբ ՝ ուկրաինացիներ, թե հայեր ։ Օգնությունն, ի դեպ, միայն սնունդը, դեղորայքը չէ ։ Շատերը խնդիրներ ունեն փաստաթղթերի, երեխաների կրթության կազմակերպման հետ և այլն:

 

- Ձեզ այստեղ մեծ թիմ է անհրաժեշտ լինելու նման աշխատանք կազմակերպելու համար:

 

- Թիմը կա, թիմի առնչությամբ խնդիր չկա։ Մենք պետք է հասկանանք աշխատանքի բուն ծավալը ՝ բոլոր գործընթացները ճիշտ կազմակերպելու համար ։

- Դավիթ, չեմ կարող ձեզ չհարցնել նաև Ուկրաինայում հայերի ռազմական մասնակցության մասին: Արդյո՞ք կան տվյալներ, թե մեր քանի հայրենակից է այսօր պաշտպանում Ուկրաինայի ազատությունն ու անկախությունը։ Այս մասին տեղեկատվական տարածքում շատ քիչ տեղեկություններ կան:

 

-Տարբեր տվյալներով՝ ռազմաճակատում 5-7 հազար հայ կա, 12-15 հազարի մասին տվյալներ կան։ Ես դիմել եմ Ուկրաինայի ՊՆ-ին, բայց պատասխանը տրամաբանական է ՝ ռազմական գործողությունների, ռազմական դրության հետ կապված նման ցուցակներ ներկայացնելը կոռեկտ չէ։ Այդ մասին, ամենայն հավանականությամբ, կիմանանք հաղթանակից հետո։ Բայց, կարող եմ ձեզ ասել, որ հայերը գործում են, ամեն դեպքում ։ Որքան էլ նրանք լինեն, միևնույն է, նրանք հերոսներ են, նրանք Ուկրաինայի պաշտպաններն են, և հավատացեք, շուտով դուք ավելի շատ կլսեք ռազմաճակատում գտնվող հայերի մասին։ Դրա համար շտաբում կստեղծվի հայ զինվորականների հետ համագործակցության ուղղություն։ Իսկ մենք, մեր հերթին, այդ մասին ավելի շատ տեղեկություններ կտանք։ Բայց, ցավոք, կան նաև զոհեր։ Պաշտոնական տվյալներով ՝ պատերազմի ընթացքում զոհվել է 58 հայ, որոնցից 22–ը ոչ թե զինվորականներ են, այլ՝ շարքային մարդիկ, քաղաքացիական աաանձինք։ Եվ այստեղ կարևոր է նշել, որ Ուկրաինայի զինված ուժերի շարքերում հայերի մեծ մասը սպաներ են։ Նրանք մեր հերոսներն են, որոնք պայքարում են Ուկրաինայի ապագայի համար, մեր ապագայի համար ուկրաինական հողում։

 

- Իսկ պատերազմի հետ կապված արգելակվե՞լ են այն նախագծերը, որոնք իրականացնում էր ՈՒՀՄ-ը Հայաստանում:

 

-Պատերազմի սկսվելուց 4 ամիս առաջ՝ 2021 թվականին, Երևանում բացեցինք առաջին սքեյթ-պարկը։ Դա հսկայական աշխատանքի արդյունք է, որը տևել է ավելի քան մեկ տարի ՝ անկախ քովիդից և մնացած ամեն ինչից ։ Եթե հիշում եք, եղել է լայնածավալ բացում՝ ուկրաինական աստղերի մասնակցությամբ ։ Բայց, իրականում, դա, պարզապես, բացում չէր: Մենք այստեղ բերեցինք նաև ուկրաինացի բլոգերների, քաղաքական գործիչների, անցկացրեցինք ՈւՀՄ - ի 20-ամյակին նվիրված տարեկան համաժողով, կազմակերպեցինք հանդիպումներ ժողովրդական պատգամավորների հետ, ընդունելություն կաթողիկոսի մոտ, պատվիրակության հետ ծաղիկներ դրեցինք Ծիծեռնակաբերդում, հարգեցինք 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, անցկացրեցինք կլոր սեղան Հայաստանի և Ուկրաինայի քաղաքագետների մասնակցությամբ՝ տարբեր թեմաներով, բացի այդ, բաց քննարկումներ, ցուցադրեցինք ՈւՀՄ-ի մասին պատմող ֆիլմ: Ծրագիրը բավականին ծավալուն էր ։ Դրանից հետո որոշեցինք, որ 2022 թվականի մարտին կգրենք նոր ճանապարհային քարտեզ Հայաստանում ՈւՀՄ-ի գործունեության վերաբերյալ։ Բայց 2022 թվականի փետրվարին սկսվեց լայնամասշտաբ պատերազմ, հետևաբար, մենք այստեղ աշխատանք էինք տանում Ուկրաինայից փախստականներին օգնելու համար։ Եվ հիմա, ինչպես նշեցի, դա արդեն ավելի ակտիվ կընթանա։ Բայց, կարծում եմ, որ Հայաստանում ՈՒՀՄ-ը տեսանելի ապագայում կանցնի նաև այլ ուղղվածության նախագծերի։

 

- Այդ առնչությամբ ուզում եմ ձեզ հարցնել սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության մասին: Վերջին շրջանում այս պետական կառույցի նկատմամբ շատ դժգոհություններ են նկատվում հենց Սփյուռքի կողմից։ ՈՒՀՄ-ը համագործակցու՞մ է հանձնակատարի գրասենյակի հետ: Կա՞ն ինչ-որ ուղղություններ, որոնք միասին մշակում եք, օրինակ, պատերազմի պայմաններում Ուկրաինայի հայերին օգնելու համատեքստում։ Թե՞ ՈՒՀՄ-ը կազմակերպություն է, որն աշխատում է իր տեսլականին համապատասխան և գիտի, թե ինչ է պետք անել:

 

- Մենք կառույց ենք, որը գիտի, թե ինչ պետք է անել:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Москвич
Если соотечественники в основном уехали в Европу, некоторая часть отправилась в США и Канаду, то почему только 2 родины А родителей сколько же тогда, четыре Или больше

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համարԲագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար
Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքովՀանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքով
Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեքԲագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեք
Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետ
Թույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետըԹույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետը
Իշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք ՉալաբյանԻշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք Չալաբյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
Սա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավարՍա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավար
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուրՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուր
Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերիցՊուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից
Հայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համարՀայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համար
Պեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըՊեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները
Ընդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասինԸնդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասին
Կաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբանԿաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան
Երևանում մեկնարկել է Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը
Կառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումըԿառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը գալիս է Երևան՝ Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի
Արցախի ղեկավարությունն այցելել է Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են  Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին
Հայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձըՀայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձը
Կրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններԿրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններ
Էրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվիԷրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըԴեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին