Արմինֆո. Մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 22-րդ տեղը, և դա իր գինն ունի և ենթադրում է համապատասխան ծախսեր: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը՝ ՀԲ-ի, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախաձեռնությամբ "Կանաչ Հայաստան" թեմայով հանդիպման ժամանակ, որը նախագահել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել Հայաստանում մթնոլորտային օդի որակի բարելավմանն առնչվող հարցեր, ներառյալ համապատասխան ռազմավարությունների և մոնիթորինգի ժամանակակից համակարգերի մշակումը:
Վկայակոչելով Համաշխարհային բանկի վերջին ուսումնասիրությունները՝ Գեգինատը նշել է, որ օդի աղտոտվածության խնդիրների լուծման հետ կապված ծախսերը Հայաստանում կազմում է ՀՆԱ-ի մոտ 10,6% - ը, մինչդեռ, Եվրոպայում միջին ցուցանիշը կազմում է 3,8%:
Նա ընդգծել է, որ, հասկանալով օրակարգի արդիականությունը, Հայաստանի կառավարությունը վերջերս ընդունել է "Մթնոլորտային օդի պահպանության մասին" օրենքը: "Մենք կոչ ենք անում կառավարությանը արագացնել սույն օրենքի դրույթների կիրառումը՝ բոլոր հայերի կյանքի եւ առողջության բարելավման համար", - ասել է Հայաստանում ՀԲ ղեկավարը: