Արմինֆո. Կովկասի բնության հիմնադրամը (CNF-Caucasus Nature ֆոնդ), Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին:
Ինչպես հաղորդում է CNF-ի մամուլի ծառայությունը, կողմերը մեկնարկել են բույսերի մոնիտորինգի 5-ամյա ծրագիրը, որի շրջանակներում դաշտային ուսումնասիրություններ կիրականացվեն շրջակա միջավայրի նախարարության 4 ԲՀՊՏ-ներում (բնության հատուկ պահպանվող տարածքներ):
Աշխատանքների իրականացման համար Հիմնադրամը հատկացրել է 300 հազար եվրո, ինչպես նաև տրամադրել է 11 համակարգիչ և Renault Duster քրոսովեր:
Աղբյուրի համաձայն՝ CNF-ը համագործակցության հուշագիր է ստորագրել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հետ ՝ բույսերի կենսաբազմազանության համատեղ մոնիթորինգ իրականացնելու նպատակով:
Նշենք, որ Կովկասի բնության հիմնադրամն արդեն ավելի քան 10 տարի աջակցություն է ցուցաբերում Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ համաֆինանսավորելով ընթացիկ ծախսերը: 2020 թվականի դրությամբ հիմնադրամը Հայաստանին որպես աջակցություն տրամադրել է ավելի քան 5 մլն եվրո։