Արմինֆո. Ռուսաստանը կովկասյան տերություն է, եւ այդ պատճառով Կովկասում է՝ լրջորեն եւ երկար ժամանակով: Այդ մասին Երևանում "Դիվանագիտություն - ալֆա. ներկայի մարտահրավերները և ապագայի պատկերը" խորհրդաժողովում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի ԱԳՆ ՄՄՀՊԻ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:
Փորձագետի ասելով, եթե խոսենք Ռուսաստանի մասին հետխորհրդային տարածքում և, հատկապես, Կովկասում, պետք չէ մոռանալ, որ այդ տարածաշրջաններն ինչ-որ չափով սահմանադիր ազդեցություն ունեն հետխորհրդային ՌԴ-ի համար: Մարկեդոնովը դա պայմանավորել է նրանով, որ Ռուսաստանն առանց Խորհրդային միության, փորձում է իրեն դիրքավորել նոր իրողություններում, նրա ինքնությունը մեծապես կապված է վերաիմաստավորման, խորհրդային ժամանակաշրջանից բաժանվելու հետ ։
Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ ԽՍՀՄ փլուզումը կարող է լինել ֆորմալ եւ ավարտուն, սակայն, պատմականորեն՝ ոչ, քանի որ այն հարցին, թե ումն է Ղրիմը, ումն են Լեռնային Ղարաբաղն ու Աբխազիան, կլինեն ոչ թե երկու, այլ պատասխանների հովհար: Մարկեդնովն ընդգծել է, որ եթե կարգավիճակների հարցը լուծված չէ, նշանակում է՝ փլուզման գործընթացն էլ ավարտված չէ, քանի որ ՌԴ օրակարգը դեռևս կողմնորոշված է դեպի անցյալը, քանի որ դրա հետ դեռ հաշիվները չեն փակել:
"Եվ որ թվին, այսինչ մարմինը որոշել է, որ Աբխազիան կլինի Վրաստանի կազմում։ Ինչ-որ Կավբյուրո: Որտե՞ղ է այդ Կավբյուրոն: Ինչ-որ մեկը որոշել է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, բայց կարող էր այլ որոշում կայացնել։ Քանի դեռ մենք ահա այնտեղ ենք, այդ գործընթացը շարունակվում է, և Ռուսաստանի համար այն կարևոր է", - ընդգծել է քաղաքագետը։
Միևնույն ժամանակ, Մարկեդոնովը կոչ է արել չմոռանալ, որ Ռուսաստանն ինքը կովկասյան տերություն է։ "Կովկասյան չափումը չափազանց կարևոր է։ Միայն Դաղստանի բնակչությունը 3 մլն է՝ թվով հավասար է Հայաստանին։ Բնականաբար, այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում, շարունակություն ունի Հյուսիսային Կովկասում, և դա հնարավոր չէ տարանջատել։ Եվ դա կայսերական վարանամտության հարց չէ, և դա ինչ-որ ֆանտոմային դիրքերի վերականգնման հարց չէ", - կարծում է Մարկեդոնովը ։
Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ 2008թ. օգոստոսին 5-օրյա պատերազմի ժամանակ եղել է Օս-ինգուշական մարած թվացող հակամարտության թեժացման սպառնալիք, Ռուսաստանի ներսում Լեռնային Ղարաբաղում 4-օրյա եւ 44-օրյա պատերազմների հետեւանքների արձագանքների մասին, թեկուզ՝ հաշվի առնելով հայկական եւ ադրբեջանական մեծ համայնքները: Նրա խոսքով ՝ ինքը մեծացել է Դոնի Ռոստովում, և իրեն պետք չէ բացատրել, թե ինչ նշանակություն ունի Նոր Նախիջևանը հայերի համար, կամ Դերբենդը ՝ ադրբեջանցիների համար։
"Այդ պատճառով իրավիճակը Կովկասում այն մասին չէ, թե ինչպես կարելի է կառուցել կայսերականություն, ժողովրդավարություն կամ այլ բան։ Դա այն մասին է, թե ինչպես օգնել ապահովել ներքին կայունությունը ՝ լուծելով հարևանության խնդիրը։ Ցանկացած հարեւանություն ցանկացած երկրի համար առաջնահերթություն է։ Հարեւանությանը հարկավոր է կայունություն, հարեւանությունը չպետք է բորբոքվի", - ընդգծել է փորձագետը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Ռուսաստանը հեռանում է Կովկասից, ռուս քաղաքագետն ընդգծել է, որ Մոսկվան կարող է նվազեցնել Կովկասի առաջնահերթությունը, նվազեցնել իր ակտիվությունը, ուղիղ և ազնվորեն ձևակերպել կամ չձևակերպել իր շահերը, կամ լռել, բայց նա ոչ մի տեղ չի պատրաստվում հեռանալ:
Նա նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար ունի կենսական կարեւոր, համակարգաստեղծ նշանակություն։ "Նա կարող է անհարթ ձևակերպել իր շահերը, կարող է նվազեցնել առաջնահերթությունը, բայց չի պատրաստվում հեռանալ։ Հետխորհրդային տարածությունն ու Կովկասը համակարգաստեղծ և որոշիչ գործոններ են", - եզրափակել է քաղաքագետը: