Արմինֆո.Երեւանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել Եղիշե Չարենցի "Ծիածանը" եւ…" երկլեզու գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։ Գիրքը նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին և մահվան 85-րդ տարելիցին:
Գիրքը կոչվում է "Ծիածան" և..." քանի որ այն ներառում է Եղիշե Չարենցի "Ծիածան" ցիկլը, ինչպես նաև բանաստեղծություններ «Ողջակիզվող կրակ», «Ութնյակներ արևին», «Զանազան բանաստեղծություններ» շարքերից, ընդհանուր` թվով 74 ստեղծագործություն (հայերեն և ֆրանսերեն լեզուներով):
Ֆրանսերեն թարգմանության հեղինակը հանգուցյալ Արամ Արամ Բարլեզիզյանն է ։ "Ծիածանը" և…" գիրքը թարգմանչի կյանքի վերջին ամիսների գործն է և նրա հիշողության հավերժացումը: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է նաև թարգմանիչ Արամ Բարլեզիզյանի կողմից "Ծիածանը" եւ..." գիրքը թարգմանելիս արված ձեռագիր գրառումների թերթիկը, որը պահվում էր Չարենցի տուն-թանգարանում
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ