Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, աղաղակող եւ բացարձակապես անընդունելի է համարում: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ղեկավարի հայտարարությունների կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2-ի եթերում, անդրադառնալով Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային, Ռուսաստանին մեղադրել էր հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի օգտագործելու մեջ: "Ռուսաստանն օգտագործել է այդ հակամարտությունը, որը շարունակվում էր մի քանի տասնամյակ, և նա միջամտել է այդ հակամարտությանը ։ Նա ակնհայտորեն խաղում էր Ադրբեջանի խաղը ՝ Թուրքիայի մասնակցությամբ, և վերադարձավ այնտեղ, որպեսզի թուլացնի Հայաստանը, որը դեռ վերջերս մի երկիր էր, որին նա մոտ էր ։ Եվ տեսնում եք, այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, Ռուսաստանի ապակայունացնող մանեւրն է, որը Կովկասում ձգտում է խառնաշփոթ ստեղծել ՝ թուլացնելու եւ մեզ բոլորիս բաժանելու համար", - ընդգծել է Մակրոնը։
"Նման հարձակումներն Արևմուտքի հակառուսական գծի հունում են՝ Ռուսաստանի դիվայնացման ուղղությամբ, և վկայում են առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային տարածքի մյուս հատվածներ, ներառյալ ՝Հարավային Կովկաս, տեղափոխելու փորձերի մասին։ Ֆրանսիայի նախագահի անհեթեթ հորինվածքները խոսում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցում Փարիզի շահագրգռվածության բացակայության մասին և հարցականի տակ են դնում այնտեղ կառուցողական դեր խաղալու նրա երկրի ունակությունը", - կարծում են ՌԴ ԱԳՆ-ում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ, ի տարբերություն Ֆրանսիայի, "որը նույնիսկ Բաքվի եւ Երեւանի միջեւ սրացումների շրջանում սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնական առումով աջակցել է հակամարտության կարգավորմանը": "Մեր երկիրը վճռական ներդրում է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման գործում, որը վերջ դրեց արյունահեղությանը: Նշված պայմանավորվածության համաձայն տեղակայված խաղաղապահ զորակազմը մնում է տարածաշրջանում անվտանգության երաշխավորը: Խաղաղապահներն արդյունավետորեն կանխում են միջադեպերն իրենց պատասխանատվության գոտում, օգնում են խաղաղ կյանք ստեղծել ՝ հումանիտար օգնություն հասցնել, վերականգնել ենթակառուցվածքները ։ Նրանց աջակցությամբ 53 հազար փախստականներ վերադարձել են տուն, հանձնվել զոհվածների ավելի քան 2 հազար մարմիններ, ընդհանուր առմամբ, վերադարձվել է 146 պահվող անձ, վնասազերծվել է ավելի քան 25 հազար պայթյունավտանգ առարկա", - հիշեցրել է Զախարովան: Նա ընդգծել է, որ հենց Ռուսաստանն է սկսել աշխատել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների համալիր կարգավորման ուղղությամբ: Ռուսաստանի մասնակցությամբ շարունակվում են ակտիվ ջանքերը խաղաղ օրակարգն առաջ մղելու ուղղությամբ ՝ 2020թ.նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի երեք երկրների ղեկավարների հայտարարությունների հիման վրա: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղ պայմանագրի կնքման, հասարակության եւ փորձագետների գծով երկխոսության հաստատման ուղղությամբ:
"Մեզ մոտ գտնվող Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների մեջ սեպ խրելու Փարիզի փորձերը, որոնց հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա եւ բազմաբովանդակ կապերը, դատապարտված են ձախողման եւ կհանգեցնեն միայն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկման", - ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության մեջ: