Արմինֆո. Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի պետական ակադեմիական թատրոնը HIGH FEST կատարողական արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում հանդես կգա Հայաստանում:
Ինչպես հաղորդում է փառատոնի կազմակերպիչների մամլո ծառայությունը, հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Էյֆմանի "Ռոդեն, նրա հավերժական կուռքը" բալետը հոկտեմբերի 5-ին և 6-ին' Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում:
"Ռոդեն, նրա հավերժական կուռքը" պրեմիերան կայացել է 2011 թվականին Սանկտ Պետերբուրգում, որից հետո բալետը ներկայացվել է Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի, Մադրիդի, Բուդապեշտի, Վիեննայի, Բեռլինի, Պեկինի, Մոսկվայի և այլ քաղաքների թատերական բեմերում: Ներկայացումը արժանացել է Golden Mask եւ Golden Soffit մրցանակների:
Նշենք, որ Բորիս Էյֆմանի "Ռոդենը, նրա հավերժական կուռքը" բալետը նվիրված է մեծ քանդակագործներ Օգյուստ Ռոդենի եւ նրա աշակերտուհու, սիրելի մուսայի՝ Կամիլա Կլոդելի ճակատագրին եւ ստեղծագործությանը: Նրանց կրքի պատմությունը ողբերգական է։ 15 տարի Ռոդենը եւ Կլոդելը կազմել են մեկ զգայական եւ ստեղծագործական ամբողջություն: Սակայն արվեստագետների միջեւ խզումը ճակատագրական հարված է հասցրել Կամիլայի հոգեկան առողջությանը, դարձել է նրա վախճանի սկիզբը։
Օգտագործելով ժամանակակից հոգեբանական բալետի պլաստիկ լեզուն, որը փայլուն կերպով հղկվել է պարուսույցի կողմից իր նախորդ ներկայացումներում, Էյֆմանը ի հայտ է բերում ոչ միայն մարդկային կրքերի աշխարհի նոր իմաստավորում, որը վիրտուոզ կերպով հետազոտվել է Ռոդենի և Կլոդելի կողմից իրենց գործերում, այլ ստեղծագործություն է արարման գործընթացի աներևակայելի միստերիայի մասին:
Բալետի երաժշտությունը' Մ. Ռավել, Կ. Սեն Սանս, ժ. Մասսնե; դեկորացիաները' Զ. Մարգոլին; կոստյումները' Օ.Շաիշմելաշվիլի; լույսը' Գ. Ֆիլշտինսկի, Բ. Էյֆման:
Բալետի տոմսերը կարելի է ձեռք բերել հետևյալ հղումներով. https://gotoarmenia.lastick.am/widget/events և https://ticketon.am/en/events/%d0%b1%d0%b0%d0%bb%d0%b5%d1%82-05-10-06-10:
Որպես գործընկերներ հանդես են եկել TimeTo ստեղծարար գործակալությունը և GoToArmenia զբոսաշրջային օպերատորը։