Արմինֆո. Արագած լեռան լանջին, ծովի մակերևույթից 1711 մետր բարձրության վրա, որտեղ գտնվում է Հերունու հայելային ռադիոհեռադիտակը, սեպտեմբերի 10-12 - ը տեղի կունենա երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոն: Այդ մասին ասվում է փառատոնի կազմակերպիչների մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունում։
Միջոցառման շրջանակներում Հայաստան կժամանեն երաժիշտներ, մեդիա-նկարիչներ արվեստի այլ գործիչներ աշխարհի տարբեր երկրներից՝ Ավստրիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թայվանից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Ճապոնիայից:
Փառատոնի ծրագիրը բավականին հագեցած է, այցելուներին սպասում է ավելի քան 80 ելույթ Հերունու հայելային ռադիոհեռադիտակի մոտ տեղադրված 4 բեմերում, որոնց թվում են ինստալացիաներ, տարբեր ցուցադրություններ, կինետիկ աուդիո-վիզուալ քանդակներ, կենդանի քանդակներ, սթրիթ-արտ, թատերական բեմադրություններ և այլն:
Մասնակիցների ցանկում են Պետեր Կուտինը (Ավստրիա), Ֆրանչեսկո Տոսինին (Իտալիա), Թոնի Բակը (Ավստրալիա), SilaSveta ստուդիան (ՌԴ), ArtBasis-ը (Հայաստան), DALeast-ը (Չինաստան), Արտյոմ Ստեֆանովը (ՌԴ), Մաշա BԲոգոռազը (Ռուսաստան), Օլեգ Գլուշկովը (Ռուսաստան) և այլն:
Հերունու ռադիոհեռադիտակին հարող տարածքում կկազմակերպվի քեմփինգ, կտեղադրվեն սննդի կետեր, ինչպես նաեւ առաջարկվում է փոխադրում Երեւանից:
Sensor-ի տոմսերը կարելի է ձեռք բերել հետևյալ հղումով ՝ sensorfestival.org/:
Փառատոնի կազմակերպիչները Նյու Յորքում, Բեռլինում, Բարսելոնայում, Մոսկվայում և այլուր նման մասշտաբի մշակութային միջոցառումներ անցկացնելու մեծ փորձ ունեն։