Արմինֆո. Հիմնական եզրակացությունը, որին կարելի է հանգել, ելնելով, այսպես կոչված, "չորրորդ Բրյուսելի" հրապարակված արդյունքներից, խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստման գործում Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռքբերումների յուրօրինակ նոյեմբերյան դիտման շուրջ պայմանավորվածությունն է: ԱրմԻնֆո-ին Նման կարծիք է հայտնել Հայաստանի կառուցողական կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
Օգոստոսի 31-ին Բրյուսելում 4 ժամ տեւած հանդիպման արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Եվրախորհրդի ղեկավարը պայմանավորվածություն են ձեռք բերել մեկ ամսվա ընթացքում շարունակել խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ առարկայական բանակցությունները՝ ԱԳՆ ղեկավարների մակարդակով: Նիկոլ Փաշինյանը, Շառլ Միշելը և Իլհամ Ալիևը քննարկել են գերիների վերադարձի, անհայտ կորածների ճակատագրերի, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանային ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև նոյեմբերին Բրյուսելում անցկացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ: Առաջնորդների մակարդակով հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին։
"Դատելով ըստ ամենայնի՝ դա պետք է ենթադրի Արցախի կարգավիճակի քննարկում։ Ենթադրում եմ, որ մադրիդյան առաջարկությունների շրջանակներում։ Ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան օրակարգի քննարկում. սահմանների հստակեցում, հաղորդակցության ապաշրջափակում: Մարդասիրական հարցեր. գերիների, անհայտ կորածների, ականազերծման: Խաղաղության պայմանագիրը պետք է լուծի այդ երեք քեյսերը:. Սակայն ես բացարձակապես վստահ չեմ, որ այն կկնքվի, նկատի առնելով Բաքվի շահերին ակնհայտ չհամապատասխանելը, օրինակ, Արցախի կարգավիճակի բուն հստակեցում նախատեսող կետը", - նշել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Բրյուսելը, որպես ԵՄ-ի հետ համագործակցության նախապայման, Հայաստանի և Ադրբեջանի առջև դրել է ընթացիկ հակամարտության կարգավորման պահանջ: Թե Երևանը, թե Բաքուն Բրյուսելի հետ գոյություն ունեցող հարաբերությունները պահպանելու իրենց պատճառներն ունեն, ինչը նրանց դրդում է դրսեւորել այդ ուղղությամբ ընթանալու պատրաստակամություն։
"Ընդ որում, ես այսօր չեմ տեսնում իրական հնարավորություններ, համապատասխանաբար, հիմքեր՝ կանխատեսելու համար, որ բրյուսելյան գործընթացի արդյունքում ընդհանուր դիրքորոշման են հասել։ Առաջին հերթին, նկատի ունենալով դրա հաջող ավարտի անընդունելիությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարության համար ։ Ալիևի համար անընդունելի է հանրաքվեն Արցախում։ Փաշինյանի համար՝ Մոսկվայի շահերին հակասող միջազգային խաղաղապահ զորակազմի հայտնվելը տարածաշրջանում, քանի որ Մոսկվային հակազդել նրա կառավարությունը չի կարող եւ չի ցանկանում", - ամփոփել է Ղուկասյանը։