Արմինֆո.Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում տեսանելի ժամանակահատվածում կտրուկ կնվազի։ Դա պայմանավորված է հավաքական Արևմուտքի հետ ՌԴ-ի աշխարհաքաղաքական դիմակայության ուկրաինական միջանկյալ արդյունքներով։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել անկախ քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը։
"Կոնկրետ Հարավային Կովկասի վերաբերյալ ՌԴ-ը եւ Թուրքիան ունեն տարածաշրջանը բացառապես սեփական ազդեցության գոտու վերածելու միանգամայն որոշակի ծրագիր, որը բացառում է Արևմուտքի որևէ դերակատարում այստեղ։ Հասկանալի է, որ դա, իր հերթին, ենթադրում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի անհետացում ղարաբաղյան կարգավորումից՝ տարածաշրջանում հայկական գործոնի զուգընթաց ոչնչացմամբ։ Սակայն, Ուկրաինայում մարտական գործողությունների առլա ընթացքը լիովին տապալեց Մոսկվայի և Անկարայի այդ բոլոր պայմանավորվածությունների իրականացումը", - ընդգծել է նա։
Որպես արդյունք՝ Մոսկվան, ըստ վերլուծաբանի, ստիպված է հաշվի նստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բրյուսելյան բանակցային ձևաչափի, ինչպես նաև մի շարք այլ նոր աշխարհաքաղաքական իրողությունների հետ տարածաշրջանում, որը դեռևս մնում է նրա գերակա ազդեցության ոլորտ։ Մինչդեռ, ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբը դրվեց հենց 44-օրյա պատերազմով։ Սարոյանի կարծիքով, այդպիսով ՌԴ-ն փորձում էր ապահովագրել իր հարավային սահմանները հնարավոր ապակայունացումից, փաստորեն, կանխելով դա: Եվ արդեն դրանից հետո փորձել լուծել իր խնդիրներն Ուկրաինայում։ Նրա գնահատմամբ՝ այդ ամենը պայմանավորված էր Ռուսաստանի համար առանց Թուրքիայի համաձայնության նման խնդիրներ լուծելու անհնարինությամբ։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում Ռուսական եւ Օսմանյան կայսրությունների հարաբերությունների էությունը, մեծ հաշվով, չի փոխվել եւ, նախկինի պես, հանգում է մրցակցության՝ Սեւ ծովում նեղուցների եւ գերիշխանության համար: Հենց այդ պատճառով էլ Արևմուտքի հետ դիմակայության հնարավորությունը, Ուկրաինայում տեկտոնական տեղաշարժերի ապահովումը, մասնավորապես, սևծովյան ափին, առանց Անկարայի հետ պայմանավորվածությունների՝ Մոսկվան չէր կարող։ Եվ Արցախի մասով Թուրքիան և ՌԴ-ը պայմանավորվածությունն իրագործել են։ Սակայն, այդ ամենն ուկրաինական ուղղությամբ այդպես էլ շարունակություն չգտավ, առաջին հերթին, Մոսկվայի անկարողության պատճառով՝ ստիպել Կիևին դադարեցնել պատերազմը և իրեն ամրագրելւ սեփական տարածքային և այլ ձեռքբերումներ