Arminfo.info



 Երեթշաբթի, 19 Հուլիսի 2022 15:11
Դավիթ Ստեփանյան

Հայաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ

Հայաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ

Արմինֆո. ICES-ի նախագահ, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն դ-ր Ալեքսանդր Ցինկերն ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է հայ-իսրայելական հարաբերությունների ներկա մակարդակը, խնդիրներն ու հեռանկարները: Ներկայացրել է Թուրքիայի և Իրանի հետ Իսրայելի հարաբերությունների տեսլականը։

 

-2022-ի ապրիլին նշվել է Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Առաջին հայացքից, ցավոք, մենք դրանում այնքան էլ հաջողության չենք հասել այս 30 տարիների ընթացքում...

 

- Դժբախտաբար։ Հատկապես, հաշվի առնելով հանգամանքը, որ այդ օրը երկու երկրների արտգործնախարարները, ինչպես ենթադրվում է, փոխանակել են ուղերձներ, որոնցում համագործակցության հետագա զարգացման վստահություն է հայտնվել, եւ եղել է կարծիք, որ երկու ժողովուրդների միջեւ առկա ընդհանուր ներուժը դեռեւս լիարժեք չի բացահայտվել: Ուրեմն, ինչու՞ 30 տարվա ընթացքում երկրների միջև հարաբերությունները պատշաճ զարգացում չեն ստացել։ ԽՍՀՄ փլուզումից հետո նորաստեղծ ինքնուրույն պետություններն ակամայից ընկել են աշխարհաքաղաքական համաշխարհային դիմակայության մեջ։ Հարավային Կովկասի երկրները են դարձել երկու անտեսանելի աշխարհաքաղաքական առանցքների մասնակից։ Դրանցից մեկը կազմավորել են Ռուսաստանը, Հայաստանը, Իրանն ու Սիրիան, իսկ մյուսը՝ ԱՄՆ-ը, Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը ։ Տարածաշրջանում ուժերի նման դասավորության պայմաններում Հայաստանն ու Իսրայելը, չունենալով թշնամանքի որևէ պատճառ, հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում, իսկ Հայաստանի և Իսրայելի միջև երկխոսության ցանկացած փորձ Թուրքիայի կամ Իրանի կողմից ընկալվում էր որպես «դավաճանություն»: Այնուամենայնիվ, Թել Ավիվի հետ կապեր հաստատելու առաջին լուրջ փորձը Երևանի կողմից ձեռնարկվել է 1999թ. մայիսին։ Այն ժամանակ Հայաստանի մայրաքաղաքում կայացավ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների բանակցությունների առաջին փուլը։ Այդ իրադարձությունը ծայրահեղ զայրույթն էր առաջացրել Անկարայում եւ Թեհրանում։ Չնայած իրանցի գործընկերների արձագանքին՝  2000թ. հունվարին Հայաստանի նախագահն առաջին անգամ այցելեց հրեական պետություն։ Սակայն հետագայում երկկողմ հարաբերությունների զարգացումն ընդհատվեց՝ նույն տարվա աշնանը սկսված "Ալ Աքսա" -ի ինտիֆադայով։ Միայն մի քանի տարի անց երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները կրկին ակտիվացան՝ ինչպես ՄԱԿ-ի հանձնաժողովներում շփումների շրջանակներում, այնպես էլ միջկառավարական մակարդակում:

 

2005 թվականը առավել ակնառու դարձավ հայ-իսրայելական հարաբերությունների տեսանկյունից, առաջին հերթին, Երեւանի ջանքերի շնորհիվ։ Մայիսին Երուսաղեմ այցելեց երկկողմ շփումների պատմության մեջ ամենամեծ հայկական պատվիրակությունը՝ 80 հոգուց բաղկացած: Նրանց թվում էին հայ նախարարներ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, բարձրաստիճան դիվանագետներ և խոշոր գործարարներ։ Այցի արդյունքներով Կաթողիկոսը հռչակեց "նոր դարաշրջանի սկիզբ հրեաների և հայերի միջև հարաբերություններում"։ Եվ, իսկապես, երկրների միջև հարաբերություններն աստիճանաբար սկսեցին զարգանալ՝ ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ տնտեսության, բժշկության և զբոսաշրջության ոլորտներում։ Դրանում դրական դեր է խաղացել միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը Հայաստանում եւ Իսրայելում, ինչպես նաեւ Երեւան - Թել Ավիվ ուղիղ չվերթների բացումը: Մեծ հույսեր էին կապում Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման հետ ։ Սակայն 44-օրյա պատերազմը Ղարաբաղում, մարտական գործողությունների ժամանակ Իսրայելի կողմից ռազմական տեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին, և, ինչպես դրա արձագանքն, հակաիսրայելական ալիքը Հայաստանում խաչ քաշեցին իրագործմանը պատրաստ շատ համատեղ նախագծերի վրա։

 

- Պատերազմն ու Իսրայելի դերն այդ պատերազմում անցյալում են մնացել և՝ ոչ առանց նստվածքի։ Բայց արդյո՞ք կան առաջընթացի հնարավորություններ։

 

- Կարծում եմ, որ Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման մեջ կա կառուցողական բաղադրիչ, ուստի կարելի է հուսալ, որ ամենամոտ ապագայում հնարավոր է այդ ուղղությամբ էական առաջընթաց: Այդ մասին է խոսում նաև Իսրայելում Հայաստանի նորանշանակ դեսպան Արման Հակոբյանը, ով 3 ամիս առաջ է ժամանել Թել Ավիվ, որտեղ շարունակում է աշխատել Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: Փորձառու դիվանագետը, այն էլ՝ եբրայերեն խոսող, հստակ սահմանել է, որ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերություններն ուղղված չեն լինելու երրորդ երկրների դեմ և անկախ են։ Բացի բնական քաղաքական երկխոսությունից, պարոն դեսպանը կարծում է, որ երկու ժողովուրդները, որոնք կողմնորոշված են մտավոր գործունեությանը, կարող են շատ բան ստեղծել հոգևոր և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ժողովրդական տնտեսության տարբեր ոլորտներում, հատկապես, գյուղատնտեսության, բժշկության, տեղեկատվական տեխնոլոգիաների և High-tech ոլորտներում:

Հրակ է նշել, որ վերջին օրերին Իսրայելը նույնպես որոշակի ակտիվություն է ցուցաբերել։ Այցով Երեւան է ժամանել Իսրայելի նորանշանակ դեսպան Իոել Լիոնը (ցավոք, նստավայրը ' Երուսաղեմ), որը հավատարմագրեր է հանձնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին: Հանդիպմանը երկու կողմերի ներկայացուցիչները վերահաստատել են երկուստեք պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր օդային հաղորդակցության, գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներին։ Շատ կուզենայի հուսալ, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների ակտիվացումը կարող է լավ առիթ դառնալ հայ-իսրայելական հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար։

 

- Երկար ժամանակ Թուրքիայի և Իսրայելի միջև քաղաքական հարաբերությունները բավական լարված էին։ Բայց հատկապես վերջին շրջանում Էրդողանը սկսել է անթաքույց ռևերանսներ անել Թել Ավիվի հասցեին։ Ինչ-որ բան փոխվե՞լ է Իսրայելում կամ, հնարավոր է, հենց Թուրքիայում, թե՞ այդ իրավիճակը պայմանավորված է Իրանով։

 

- Այն ժամանակները, երբ Թուրքիան Մերձավոր Արևելքում Իսրայելի կարևորագույն ռազմավարական դաշնակիցներից մեկն էր, մնացել են անցյալում։ Սակայն վերջին ամիսների իրադարձությունները, անշուշտ, կարելի է բնութագրել որպես "կողմերի ակտիվացում", որը պայմանավորված է Թուրքիայի տնտեսական շահերով եւ Իսրայելի տարածաշրջանային շահերով, այլ ոչ թե "սերը" վերածնելու ցանկությամբ՝ անբարյացակամության բուռն տասնամյակից հետո։ Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունում հասկանում են, որ Էրդողանը չի փոխվել, որ նրան դուր չի գալիս հրեական պետությունը, և նա կարող է ցանկացած պահի շրջվել Իսրայելի դեմ, բայց նա սթափ առաջնորդ է։ Այժմ նա լուրջ խնդիրներ ունի շատ ճակատներում, մոտենում են ընտրությունները, և նրան խիստ անհրաժեշտ են ամուր քաղաքական և տնտեսական դաշինքներ, ընդհանուր առմամբ, եւ Իսրայելի հետ՝ մասնավորապես։ Իսրայելն, իր հերթին, պատրաստ է համատեղ ծրագրերի իրականացման անվտանգության, առեւտրի եւ զբոսաշրջության բնագավառներում, բայց՝ զգուշության որոշակի բաժինով:

Այսօր գազը հարաբերությունների բարելավման հիմնական խթանն է։ Վերջին տարիներին Իսրայելը դարձել է տարածաշրջանում բնական գազի առաջատար մատակարար։ Ներկայում նա մեծ ծավալներ է մատակարարում Եգիպտոս և Հորդանան։ Որպես արդյունք՝ Իսրայելը դարձել է Կահիրեում Արեւելյան-միջերկրածովյան գազի ֆորումի առաջատար գործընկեր, որի մեջ մտնում են նաեւ Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, Իտալիան, Հորդանանը եւ Պաղեստինյան ինքնավարությունը: Թուրքիային չեն հրավիրել այդ շրջան, և մեկուսացված Էրդողանը, նույնիսկ, մի շարք փորձեր է ձեռնարկել՝ խափանելու կողմերի պայմանավորվածությունները՝ ընդհուպ Էգեյան ծովում հունական կղզիների ռազմական շրջափակումը։ Թուրքիայի նախագահն առաջարկում է իսրայելական բնական գազ մատակարարել Եվրոպա։ Այս թեման քննարկվել է նաև Իսրայելի եւ Թուրքիայի նախագահների վերջերս տեղի ունեցած հանդիպմանը: Սակայն Իսրայելի ներկայացուցիչները հայտարարել են, որ համագործակցություն հնարավոր է, եթե այն չխաթարի Իսրայելի դաշինքը Հունաստանի և Կիպրոսի հետ։

 

Այդ մերձեցումը չէր կարող անցնել իրանական իշխանությունների կողքով, որոնք իրենց հաշիվներն ունեն "սիոնական կազմավորման" հետ (նրանք այդպես են անվանում Իսրայելը)։ Ըստ երեւույթին, Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու նպատակով էր ծրագրվել իրանական հետախուզության գործողությունը, որը ենթադրում էր իսրայելցի զբոսաշրջիկների դեմ մի շարք ահաբեկչությունների իրականացում Թուրքիայի տարածքում: Թուրքիայի աջակցությամբ տապալվեց արդեն թուրքական տարածքում գտնվող իրանցի գրոհայինների ծրագիրը։ Սպառնալիքի չեզոքացման գործողությանը մասնակցել են Իսրայելի անվտանգության ուժերը՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) հետ համատեղ։ Հատուկ ծառայությունների ջանքերի համակարգումը ցույց տվեց, որ շահերի համընկման դեպքում կողմերը կարող են համագործակցել, նույնիսկ, անվտանգության բնագավառում։

 

- Արդյո՞ք Իրանը շարունակում է մնալ Իսրայելի գլխավոր գլխացավանքը: Ո՞ր ուղղությամբ են զարգանում միտումները։ Եվ, իրականում, ինչո՞վ են պայմանավորված իսրայելական օդուժի վերջին հարվածները Սիրիայի տարածքին։

 

- Այո, շարունակում է: Ընդ որում, այդ գլխացավը միայն ուժեղանում է։ Իսրայելը ոչինչ չունի Իրանի ժողովրդի դեմ, սակայն, այաթոլլաների իրանական վարչակարգը, որը չի ճանաչում Իսրայելը եւ կարծում է, թե "սիոնական կազմավորումը" պետք է անհետանա համաշխարհային քարտեզներից, լուրջ սպառնալիք է Իսրայելի ղեկավարության եւ քաղաքացիների համար: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն Իրանին, այլեւ իրանամետ ահաբեկչական կազմավորումներին Սիրիայում եւ Լիբանանում (Հըզբոլլահ), եւ ՀԱՄԱՍ-ին՝ Գազայի հատվածում:  Իսրայելի պաշտպանության բանակն ստիպված է կանխել այդ ահաբեկչական կազմակերպությունների համար Իրանից զենքի փոխադրման ցանկացած փորձ։ Ուստի՝ զարմանալի չէ, որ Իսրայելը պարբերաբար օդային գործողություններ է իրականացնում սիրիական տարածքով անցնող և Հըզբոլլահի ու իրանամետ սիրիական միլիցիայի համար նախատեսված սպառազինությամբ քարավանների ոչնչացման ուղղությամբ։ Ընդ որում, գրոհների ժամանակ իրականացվում է լիակատար համակարգում Սիրիայում ռուսական ռազմական ղեկավարության հետ։ Դա թույլ է տալիս կանխել չկանխամտածված բախումները իրանական թիրախներին եւ Սիրիա զենքի մատակարարումներին հարվածների ժամանակ։ Նման մեխանիզմ շարունակում է աշխատել նաև այժմ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։

 

Առանձին խնդիր է մնում Իրանի միջուկային ծրագիրը, որի ակտիվ իրագործումն արդեն չի թաքցվում հենց Թեհրանում։ Կատարի Al-Jazeera հեռուստաալիքին հարցազրույցում Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային ռումբի արտադրության տեխնիկական հնարավորություններ ունի: Նա նշել է, որ իր երկիրը պատրաստ է հարվածել Իսրայելին, եթե "Իրանի միջուկային օբյեկտները հարձակման ենթարկվեն":

ՑԱԽԱԼ-ը վերջին տարիներին, ինչպես երբեք, ակտիվորեն պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի։ ՌՕՈՒ-ը մշակում են  Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների շուրջ ռեյդեր, եւ Թեհրանի հետ բանակցությունների հավանական ձախողման լույսի ներքո այդ տարբերակն ավելի ու ավելի իրական է դառնում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով