Արմինֆո. Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ Թուրքիայի խուսավարման շարունակվող քաղաքականությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կստիպի այսուհետ եւս հաշտվել Էրդողանի որոշ որոշումների հետ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ՀՏՄՀԻ ավագ գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին։
"Մենք տեսնում ենք, թե ինչպես ոչ միայն ՌԴ-ի և Արևմուտքի միջև, այլ նաև այլ ուղղություններով Էրդողանի խուսավարման մարտավարությունը միանգամայն որոշակի հաջողություններ է արձանագրում։ Ինչի արդյունքում Թուրքիայի նախագահին հաջողվում է կորզել Արեւմուտքի համաձայնությունը սեփական արտաքին քաղաքականության որոշ ասպեկտներին այսօր եւ ապահովել ապագայում նման ասպեկտների վրա աչք փակելու նրանց պատրաստակամությունը", - ընդգծել է նա:
Հետևելով էրդողանյան աշխարհաքաղաքական ռևերանսներին՝ Մոսկվան, իր հերթին, ըստ թուրքագետի, առանձնապես ցավագին չի ընդունում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանն Անկարայի համաձայնությունը։ Եվ Անկարայի հետ շարունակում է բանակցությունները՝ շարունակելով քննարկել մի շարք հարցեր։ Նրա կարծիքով, Էրդողանը շատ լավ գիտի, թե ինչ և ումից կարող է ստանալ։ Եվ երբեք ոչ մի քայլ չի անում որեւէ ուղղությամբ, առանց նախապես հաշվարկելու, թե ինչ կարող է ստանալ դրա դիմաց։
Նման թուրքական ֆոնին՝ մեկ այլ տարածաշրջանային տերության՝ Իրանի ակտիվացումը, Նադեին-Ռաեւսկու կարծիքով, ձեռք է բերում Թեհրանի համար, գործնականում, անայլընտրանք բնույթ։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շախմանիի վերջերս Հայաստան կատարած այցը, վարչապետի, ԱԽ քարտուղարի հետ նրա բանակցությունները վերլուծաբանը դիտարկում է հենց այս լույսի ներքո:
"Շախմանիի երևանյան հայտարարությունները պատահական չեն։ Կարծում եմ, որ, ի հակակշիռ Թուրքիայի, Իրանն այդպիսով այսօր փորձում է իրեն դիրքավորել որպես մի երկիր, որի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունն արտաքին քաղաքական առաջնահերթություն է։ Այսպիսով, Թեհրանը փորձում է մեծացնել իր կշիռը Բաքվի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում", - նշել է նա։
"Երևանի համար այս ամենը լրացուցիչ հնարավորություններ է բացում, անշուշտ, ճկուն դիվանագիտական գիծ որդեգրելու դեպքում։ Տարածաշրջանը դեռևս աշխարհաքաղաքական վակուումում է, որն ակնթարթորեն կարող է փոխվել սպառնալիքներով։ Բայց այս ամենը զուգահեռաբար ծնում է նաև հնարավորությունններ՝ թուրքական սպառնալիքին Հայաստանի դիմակայության ուղղությամբ ճկուն դիվանագիտության համար։ Այս հնարավորությունը, իհարկե, կա: Անգամ՝ Հայաստանի համար ներկայիս անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում", - ամփոփել է թուրքագետը։