Արմինֆո. Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների էությունը հանգեցվում է սեփական ընթացիկ քաղաքականությունն արդարացնելու փորձիմ՝ պատասխանատվությունը կիսելով Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի կառուցողական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
"Դրանով իսկ նա փորձում է ցույց տալ, որ ով էլ լիներ իր տեղում այսօր, արդյունքը նույնն էր լինելու։ Ես՝ անձամբ, նման փաստարկը գնահատում եմ ոորպես պարզունակ։ Բանն այն է, որ անձամբ՝ Փաշինյանն, իրեն պարտված է զգում Արցախի ինքնորոշման համար պայքարում։ Միեւնույն ժամանակ, խորհրդարանի ամբիոնից նրա հայտարարությունից շատերը, իսկապես, համապատասխանում են քաղաքական իրողություններին: Բացառությամբ, թերևս, մադրիդյան սկզբունքների վերաբերյալ նրա եզրակացությունների", - նկատել է նա։
Գնահատելով մադրիդյան սկզբունքները որպես, ըստ էության, Ադրբեջանից Արցախի անջատման ծրագիր, քաղաքագետն ընդգծել է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է մերժել այդ ծրագիրը։ Եվ այսօր փորձում է ոչ միայն պարտության ողջ մեղքը լիովին բարդել նախկինների վրա, այլև հիմնավորել, որ սկզբունքները չեն համապատասխանել Հայաստանի և Արցախի շահերին, և դրա համար էլ նա դրանք մերժել է 2019 թվին։
Ընդ որում, Ղուկասյանի գնահատմամբ, մերժելով սկզբունքները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հղացումը, Փաշինյանը, որպես Հայաստանի նոր ղեկավար, այդպես էլ կարգավորման որեւէ սեփական հայեցակարգ չի առաջադրեց։ Եվ, չառաջադրելով այլընտրանք, ոչ մի քայլ չձեռնարկելով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման օրակարգ ձևավորելու ուղղությամբ, նա այսօր, ընդամենը, բարոյախոսություն է կարդում խորհրդարանի ամբիոնից։
"Իսկ ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, որի ուղղությամբ փորձում է երկիրը տանել Փաշինյանը, ապա, պնդելով այդ օրակարգի շուրջ հասարակության համախմբման անհրաժեշտությունը, Փաշինյանը նկատի ունի համախմբումը միայն իր շուրջ։ Այստեղ ոչ մի նոր բան չկա։ Մինչեւ 2023 թվականը Փաշինյանը լուրջ խնդիրներ կունենա իշխանության պահպանման առնչությամբ՝ կապված բացառապես արտաքին գործոնների եւ պատճառների հետ։ Այդ թվում այն բանի հետ, որ մի շարք ուղղություններով ՌԴ-ի ձախողումն անխուսափելիորեն կանդրադառնա նաև նրա արբանյակ Հայաստանի վրա։ Այս լույսի ներքո՝ իշխանության ղեկին մնալու նրա միակ հնարավորությունը մնում է հասարակությունը։ Այսպիսով, նա հույս ունի միջազգային հանրությանն ապացուցել, որ ինքը, այսպես ասենք, լավ մարդ չէ, բայց իր շուրջ համախմբված է ժողովուրդը։ Համապատասխանաբար, ինքը կարող է շարունակել կատարել այժմ արդեն նրանց ցանկությունները", - ամփոփել է Ղուկասյանը։