Արմինֆո.Եվրոպական մասնակցությունը ղարաբաղյան խնդրի լուծմանը "գետնի վրա" ռուս խաղաղապահների գտնվելու պայմաններում, գործնականում, անհնար է։ Մասնավորապես, ինձ համար, որպես փորձագետ, բացարձակապես անհասկանալի է, թե ինչպես են դա պատրաստվում անել Բրյուսելում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Կովկասի գծով ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Արեշևը։
"Նաեւ միանգամայն անհասկանալի է, թե ինչպես են եվրոպական կառույցները պատրաստվում մասնակցել եւ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին՝ դրա համար չունենալով գործնական մեխանիզմներ հենց նույն "գետնի վրա": Հասկանալի եւ միանգամայն շոշափելի է միայն Եվրոպայի ձգտումը սեփական վերահսկողության տակ առնելու ինչպես Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը, այնպես էլ հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման ողջ գործընթացը", - նշել է նա։
Արեշեւը նշել է, որ եվրոպական կառույցների վերաբերմունքը Մոսկվայի եւ Մոսկվայի շահերի նկատմամբ հետխորհրդային տարածքում, ընդհանուր առմամբ, առանձնապես լավատեսություն եւ ոգեւորություն չի առաջացնում: Եվ աավելի վաղ գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գոյություն ունեցած համագործակցության հարաբերական մակարդակն այսօր եվրոպացիները փոխարինել են ՌԴ-ի լիակատար անտեսմամբ։ Ինչը վերաբերում է ոչ միայն Մինսկի խմբին, այլև տարածաշրջանային այլ մեխանիզմներին։
Այս ֆոնին՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը, կովկասագետի տպավորության համաձայն, փորձում է խուսանավել Մոսկվայի և Բրյուսելի միջև ՝ ձգտելով եվրոպական խոստումների ու փողերի օգնությամբ պահպանել սեփական քաղաքական դիրքերի կայունության գոնե ինչ-որ նմանություն։ Այս լույսի ներքո՝ Արեշեւը հիշեցրել է Երեւանին 2.6 մլրդ եվրո հատկացնելու Բրյուսելի խոստումների մասին: Ընդ որում, փորձագետը համոզված է. հաշվի առնելով, որ, մեծ հաշվով, այդ փողերը վարկային միջոցներ են, դրանց տրամադրումը միայն Հայաստանին ավելի մեծ կախվածության մեջ է գցելու Արևմուտքից։
"Թվում է, թե Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի ընթացիկ գործողություններն ու քաղաքականությունն ավելի շուտ մարտավարական բնույթ են կրում, քան՝ ռազմավարական։ Այդ մարդիկ շարունակում են կրակատել տնտեսական և քաղաքական անցքերը, ինչը, հասկանալի պատճառներով, երկար շարունակվել չի կարող։ Իսկ նրա տխրահռչակ աշխարհաքաղաքական մանևրումն ուղեկցվում է Հայաստանի և, առաջին հերթին, Ղարաբաղի համար լուրջ վարկանիշային ռիսկերով։ Իր հերթին, գեներացնելով դժգոհություն ու բողոքի տրամադրություններ Հայաստանի ներսում", - ամփոփել է Արեշեւը։