Արմինֆո.Ընդդիմություն ներկայացող ռեւանշիստների հայտարարություններն, առնվազն, անհասկանալի են, քանի որ զուրկ են իրական քաղաքական օրակարգի հետ առնչությունից։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել "Քաղաքացիական պայմանագիր" խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
"Փողոցի մարդիկ օրակարգ չունեն։ Նրանք չեն կարող, նույնիսկ, փաստարկել, թե ինչի համար են դուրս եկել այնտեղ։ Իսկ նրանց առաջնորդներն այդ բոլոր տարրական հարցերի տրամաբանական պատասխանները չեն տալիս՝ պահանջելով միայն իշխող կուսակցությանը հեռացում իշխանությունից։ Իսկ՝ թե ինչ կլինի դրանից հետո, չգիտես ինչու, չեն ասում՝ նախընտրելով իրենց ներկայացնել Հայաստանի փրկիչներ։ Բոլոր այդ "հերոսները" միայն մեկ բան են ուզում՝ իշխանություն", - ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ, Դավոյանն ընդունել է սեփական քաղաքական թիմի անուղղակի մեղքը, որը սահմանափակել է այսօր փողոց դուրս եկած հանցագործներից շատերի արդար պատժին հասնելու գործընթացը՝ իրավական հարթակներով։ Ինչն զգալիորեն երկարացրեց դրա ժամկետը։ Օգտվելով առիթից ՝ այդ նույն մարդիկ այսօր հրապարակավ հարց են տալիս. "Եթե մենք թալանչի ենք, ապա ինչու՞ ճաղերի հետևում չենք"։ Այս լույսի ներքո՝ պատգամավորը միանգամայն արդարացված է համարում իշխանություններին ուղղված հասարակության դժգոհությունը։
Ըստ Դավոյանի՝ բողոքի առաջնորդները նոր են հասկացել, որ իրական իշխանությունը ժողովուրդն է։ Համապատասխանաբար, փորձում են կրկնել 2018 թվի հեղափոխությունը՝ չունենալով հաջողության բացարձակապես ոչ մի շանս: Պարզապես, այն պատճառով, որ իրենց միակ օրակարգն է վերադառնալ իշխանության, առանց որի իրենք իրենց ոչնչություն են զգում։
Նման ընդդիմության հետ որևէ բանակցություն վարել՝ իշխանությունը, ըստ խորհրդարանականի, չի պատրաստվում։ Ավելին, ատելության հրահրումը, վիրավորանքների հոսքը իրենց տեսակետը չկիսող հասարակության մյուս մասի հասցեին, արդեն նյարդայնացնում են ժողովրդին։ Ինչն էլ համապատասխան կերպով անդրադառնում է ռևանշիստական ուժերի մտահղացումների հեռանկարների վրա, որոնք, նրա կարծիքով, ակնհայտորեն այնքան էլ լավ չեն հասկանում, թե որտեղ են գտնվում և ինչ են ասում։
"Ուզու՞մ եք տեսնել իրականությունը։ Պարզապես, դուրս եկեք փողոց, խոսեք մարդկանց հետ, եւ ձեզ համար անմիջապես պարզ կդառնա ռեվանշիզմի կրողներին հասարակական աջակցության իրական մակարդակը: Իսկ ահա դրա բացակայության պայմաններում նրանց միակ հույսը մնում է փողը, որով նրանք հիմա որոշել են գնել հասարակական աջակցություն։ Միակ նպատակն է վերադարձնել իշխանությունը եւ պաշտպանել իրենց հարստությունը: Արցախի, հայրենիքի փրկության և այլնի մասին մնացած բոլոր աղմկոտ հայտարարություններն, ընդամենը, խաբուսիկ են", - ամփոփել է խորհրդարանականը։