Արմինֆո. Հայկական լրատվամիջոցների բազմակարծությունը ոչ մի կերպ չի նպաստում Հայաստանում իրավիճակի մասին իրական, ճիշտ պատկերացումների ձևավորմանը։ Ցավոք, այդ բազմակարծությունը որևէ դրական ազդեցություն չի թողնում մեր քաղաքացիների շրջանում քաղաքական իրողությունների, խնդիրների և դրանց լուծման ուղիների գիտակցման աստիճանի վրա։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
"Որակի, վարկի պահպանում Հայաստանում, անգամ, փոքրաթիվ իրապես անկախ լրատվամիջոցներին կարող է հաջողվել միայն երկրում ընդհանուր, առողջ քաղաքական մթնոլորտի առկայության դեպքում։ Որտեղ նույնիսկ իրար հետ հակասություններ ունեցող քաղաքական ուժերն, այնուամենայնիվ, կարող են կառուցողական գործունեություն ծավալել։ Եվ հասարակության այս կամ այն հատվածի աջակցությունն ապահովել բացառապես առողջ երկխոսության միջոցով", - նշել է նա։
Հայաստանում նման մթնոլորտի բացակայության պայմաններում ԶԼՄ-ների և, ընդհանրապես, հասարակության վրա, ըստ փորձագետի, քաղաքական դաշտից միայն բացասական հոսք է գնում։ Ընդ որում՝ դրսևորման բոլոր հնարավոր ձևերով։ Համապատասխանաբար, նաեւ հայկական լրատվամիջոցների աշխատանքից հիմնական դժգոհությունը. բառապաշարը, ագրեսիան և այլն, մեդիայի վրա արտացոլվում են հենց քաղաքական դաշտից։
Հայկական ԶԼՄ-ների մեծամասնության ևս մեկ կարևոր խնդիր Նավասարդյանը համարում է ֆինանսական աղբյուրների բացակայությունը, որոնք թույլ են տալիս նրանց ապահովել սեփական անկախ գործունեությունը ։ Համապատասխանաբար՝ ազատությունը սեփական հրապարակումներում և խմբագրական քաղաքականությունում՝ ընդհանուր առմամբ։ Եվ այն, որ ԶԼՄ-ների մեծ մասը նման աղբյուրներ չունի, նրա կարծիքով, պայմանավորում է դրանց՝ ոչ միշտ դրական ազդեցության ենթարկվելը։ Ինչն, իր հերթին, անդրադառնում է նրանց ազատության աստիճանի, հասարակությանը օգտակար լինելու ունակությանը՝ օբյեկտիվ, այլ ոչ թե միակողմանի-ուղղորդված տեղեկատվության տարածմամբ։
"Ասեմ, որ այս ամենը միասին, իր հերթին, ակնհայտորեն չի նպաստում առողջ հասարակական կարծիքի ձևավորմանը։ Համապատասխանաբար, անհրաժեշտ եմ համարում պետական, օրենսդրական եւ այլ նախաձեռնությունների ձեւավորումը, որոնք թույլ տան լուծել այս խնդիրը։ Այս հարցում, անկասկած, կա հետևողական, հստակ և կառուցողական պետական քաղաքականություն ոորդեգրելու անհրաժեշտություն։ Հայկական արդի իրողություններում հնարավոր չէ անկախ և ազատ մամուլի ձևավորում՝ միայն քաղաքացիական ազատությունների տրամադրման միջոցով։ Միակ ճանապարհը պետության միջամտությունն է", - ամփոփել է ԵՄԱ նախագահը։