Արմինֆո. Փողոց դուրս եկած քաղաքական ուժերի նպատակը աաաամենեւին էլ Արցախի անվտանգությունը չէ, ոչ էլ՝ ներքաղաքական ու արտաքին քաղաքական նոր օրակարգի ու հայեցակարգի ստեղծումն ու իրականացումը։
Այդ մարդիկ, դուրս գալով փողոցներ հնացած եւ ձանձրալի բոլոր կարգախոսներով, ձգտում են սասանել Հայաստանում գործող իշխանության հիմքերը, որպեսզի թուլացնեն նրա դիրքերն արևմտյան գործընկերների հետ աշխատանքում, այդ թվում՝ արցախյան խնդրի շուրջ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։
Սոցիոլոգի կանխատեսմամբ՝ այն ամենն, ինչ այսօր տեղի է ունենում Երևանի փողոցներում, հետագայում անխուսափելի կերպով կօգտագործվի Փաշինյանի դեմ՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ նրա բանակցություններում՝ հենց նույն Արցախի հարցում Հայաստանից զիջումներ կորզելու նպատակով։ Ասել է թե՝ ներքին հայկական քաղաքականության և աշխարհաքաղաքականության միջև կապն, ըստ նրա, այսօր ակնհայտ է։
Վերլուծաբանը կարծում է, որ բոլոր բազմաթիվ հարցերի առկայությամբ և գործող իշխանության հանդեպ դժգոհությամբ հանդերձ՝ հենց նա է այսօր այն բանի երաշխավորը, որ քաղաքակիրթ աշխարհը երես չի թեքել Հայաստանից։ Այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը պահպանվում է և նրան փոխարինելու չեն եկել այն ուժերը, որոնց գլխավոր առաքելությունը որոշակի օտար շահերի սպասարկումն է", - ընդգծել է նա։
Ըստ Սարգսյանի՝ այսօրվա բողոքի առաջնորդները կիրառում են աշխարհաքաղաքական երանգով տեխնոլոգիաների եւ այն տեխնոլոգիաների սիմբիոզը, որոնց հիման վրա 2018 թվին իշխանության եկավ ինքը՝ Փաշինյանը։ Օրինակ՝ քմծիծաղով "գորշ գայլերի" ժեստը հայերին ցույց տվող Մեվլութ Չավուշօղլուի պաստառի տեսքով։ Դրանով իսկ փորձելով թամբել "ոչ մի խաղաղություն մեր արյան ծարավ թուրքերի հետ" բրենդի ներքո բողոքի ալիքը։ "Եվ դա այն ֆոնին, որ համանման դժգոհություն է տիրում թե Թուրքիայում, թե Ադրբեջանում, ինչը կարող է շահավետ լինել միայն մեկ երկրի համար", - կարծում է սոցիոլոգը: