Արմինֆո.Հայաստանում պոպուլիզմի դեմ պոպուլիզմի պայքար է ընթանում։ Ընդդիմությունը փորձում է պոպուլիստական մեթոդներով ու գործիքներով պայքարել իշխանության դեմ, որին մեղադրում է պոպուլիզմի համար։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը։
"Այս բոլոր դրոշները, չհաջողված ուղեւորություններն Արցախ ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ պոպուլիզմի դրսևորումներ։ Իսկ ավելի խորանալով՝ կտեսնենք, որ Հայաստանի խորհրդարանում չկա իշխանություն և ընդդիմություն: Պարզապես, այն պատճառով, որ նրա պատերի ներսում հավաքված մարդիկ ոչ մի առչություն չունեն Հայաստանի պետական շահերի հետ։ Նրանք, պարզապես, ի զորու չեն լուծել մեր պետության խնդիրները, իսկ նրանց ողջ գործունեությունը հանգում է իշխանության համար խղճուկ, էժանագին պայքարի", - ընդգծել է նա։
Նման իրադրությւոնը Միսկարյանը պայմանավորում է ներկաայիս հայ քաղաքական մտքի սակավությամբ։ Իսկ դրոշներն ու մնացած ամեն ինչ, համապատասխանաբար, միայն դրսևորումներ, որոնց միջոցով հենց նույն ընդդիմությանը այլ բան չի մնում, քան սեփական գոյության մասին հիշեցնել դրոշներ ծածանելով ՝ անտրամաբանական հայտարարություններ անելով և պոպուլիստական այլ քայլերով։ Իսկ իշխանությունը, կառավարող կուսակցությունը միայն փորձում է նրանցից հետ չմնալ։
Հայաստանի խորհրդարանում Հայաստանի պետական շահերը սպասարկող քաղաքական ուժերի բացակայության օրինաչափ արդյունքը, երկրում քաղաքական օրակարգի ու, համապատասխանաբար, սեփական արտաքին քաղաքականննության բացակայությունը քաղաքական գործիչը համարում է արտաքին ճնշման ներքո Երեւանի արտաքին քաղաքականության ձեւավորումը: Այս լույսի ներքո՝ նույն հարցի պատասխանը, թե արդյոք Հայաստանը կնստի Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ, թե՝ չի նստի, կախված է ոչ թե Հայաստանի ընդդիմությունից կամ իշխանությունից, այլ՝ արտաքին աշխարհաքաղաքական խաղացողների շահերից ու ազդեցությունից։
Նրա խոսքով, հասկանալի է, որ Հայաստանի ղեկավարության եւ ընդդիմության ոչ բոլոր քայլերն են հակասում Հայաստանի շահերին: Երբեմն դրանք կարող են և համընկնել նրանց կառավարող արտաքին ուժերի օրակարգին։ Բայց նրանք չեն կարող նաև դիմակայել արտաքին ճնշումներին այն դեպքերում, երբ արտաքին օրակարգը, մեղմ ասած, չհամընկնի Հայաստանի շահերի հետ։
"Վերջին երեք տասնամյակների ընթացքում հայ ավտորիտար իշխանությունը շարունակում է սպասարկել արտաքին ավտորիտար համակարգերի շահերը։ Եվ այդ արատավոր շրջանից դուրս գալ հնարավոր է բացառապես Հայաստանում որակապես նոր քաղաքական մշակույթ, համապատասխանաբար, որակապես նոր քաղաքական ուժեր ձևավորելու միջոցով։ Գոյություն ունեցող քաղաքական ուժերը դա անել չեն կարող։ Ի դեպ, նրանք դրան բնավ չեն էլ ձգտում", - ամփոփել է Միսկարյանը։