Arminfo.info



 Ուրբաթ, 8 Ապրիլի 2022 12:18
Դավիթ Ստեփանյան

Կանխատեսում. Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը միայն միասին կկարողանան իրենց օգտին օգտագործել Արեւմուտքի, Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ մրցակցությունը

Կանխատեսում. Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը միայն միասին կկարողանան իրենց օգտին օգտագործել Արեւմուտքի, Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ մրցակցությունը

Արմինֆո. Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների դոկտոր, կոնֆլիկտաբան Ամիրան Խևցուրիանին ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում մեկնաբանում է Վրաստանի և Հայաստանի շուրջ վերջին աշխարհաքաղաքական ազդակները ՝ Ուկրաինայում պատերազմի համատեքստում։ Ներկայացնում է Հարավային Կովկասի ապագայի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ ինտեգրացիոն նախագծերի սեփական տեսլականը:

 

- Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ ընթացող իրադարձությունները, որքանով հնարավոր է թվում դատել Ուկրաինայի առաջին դեմքերի հայտարարություններից, արդեն հանգեցրել են Կիևի հրաժարմանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից։ Ձեր կարծիքով, արդյո՞ք այս իրավիճակը ինչ-որ կերպ կսրբագրի Վրաստանի ՆԱՏՕ-ական ձգտումները:

 

- Նախագահ Զելենսկու գլխավորած Ուկրաինայի կառավարությունն այս իրավիճակում ցույց տվեց պայքարի և տոկունության անբասիր օրինակ, ինչը շատերի համար անսպասելի էր։ Նրանք լիովին վերահսկում են իրավիճակը երկրում, համակարգում են զինված ուժերի գործողությունները, իսկ գլխավորը, նրանց հաջողվել է ամբողջությամբ համախմբել ուկրաինական ազգին և միավորել նրան ընդդեմ թշնամու։ Այս ֆոնին ուկրաինական իշխանության հայտարարությունները, այդ թվում՝ իրենց գործընկերների հանդեպ միանգամայն օրինական պահանջները, չի կարելի անտեսել, չէ որ այսօր Ուկրաինայում որոշվում է քաղաքակիրթ աշխարհի ճակատագիրը։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ից հրաժարվելուն, ես սխալ եմ համարում նման հարցադրումը։ Տեսականորեն դա հնարավոր է, բայց միայն "ՆԱՏՕ-2" - ով պայմանական փոխարինման դեպքում։ Հակառակ դեպքում դա, պարզապես, բացառվում է։ Այսինքն, Ուկրաինան պետք է ընդունի երաշխավորված անվտանգության վահանը։ Սակայն ոչ այն, ինչ եղավ Բուդապեշտի հուշագրի արդյունքում, որի դիմաց Ուկրաինան հրաժարվեց իր միջուկային ներուժից։ Այնպես որ, ՆԱՏՕ - ից ուղղակի հրաժարվման մասին խոսք անգամ լինել չի կարող, նման որոշում չի կարող ընդունվել նաեւ Ուկրաինայի կառավարության կողմից միայնակ, քանի որ նման հարցերը պետք է լուծի, առաջին հերթին,  ուկրաինացի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով: Ինչ վերաբերում Է Վրաստանին, ապա մեր երկիրն այդ գործընթացի անքակտելի մասն է։ Այսօր Ուկրաինայում որոշվում է նաև մեր ճակատագիրը։ Իր կողմից Վրաստանը երբեք չի հրաժարվի իր եվրատլանտյան ընտրությունից։

 

- Վրաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու պահից անցել է ավելի քան մեկ ամիս։ Որքան ինձ հայտնի է, Բրյուսելից կոնկրետ պատասխան դեռ չկա։ Ներկայացրեք Ձեր գնահատականը Վրաստանի եվրահեռանկարների վերաբերյալ։ Եվ արդյո՞ք Ուկրաինայի շուրջ իրավիճակը շտկում է մտցրել այդ հեռանկարներում։

 

- Դուք ճիշտ եք, անցել է ավելի քան մեկ ամիս, բայց Բրյուսելից մինչ օրս դրական ազդանշան չկա, և դա իսկապես մտահոգիչ է։ Եվ Վրաստանի կառավարությունը դրա համար ուղղակի պատասխանատվություն է կրում։ Մի բան է՝ հայտ ներկայացնել, մեկ այլ բա՝ որոշակի գործողություններ ձեռնարկել։ Ցավոք, վերջին շրջանում Եվրամիության ամբիոնից ավելի ու ավելի տհաճ հայտարարություններ են հնչում մեր երկրի մասին, որոնք կարող են հարվածի տակ դնել նրա եվրոպական ապագան։ Անշուշտ, այդ գործընթացն ուղղակիորեն կապված է Ուկրաինայի իրադարձությունների, ինչպես նաև լարված հարաբերությունների հետ, որոնք ավելի ու ավելի ակնհայտ են դառնում վրացական և ուկրաինական իշխանությունների միջև։ Անհրաժեշտ է շտապ կարգավորել այդ հարաբերությունները եւ վերադառնալ դրանց նախկին ռեժիմին, քանի որ Վրաստանն ու Ուկրաինան պատմական բարեկամներ են, մենք ունենք մեկ նպատակ եւ մեկ ընդհանուր թշնամի։ Այսօր Ուկրաինայի կողմից կռվում են ավելի քան 2000 վրացի կամավորներ, և դա տրամաբանական է։ Ես նախկինի պես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ Վրաստանն անպայման կդառնա եվրոպական ընտանիքի անդամ՝ Ուկրաինայի հետ միասին։ Ես վստահ եմ, որ նույնը տեղի կունենա նաև Հայաստանի պարագայում։

 

- Ի՞նչ դեր է շարունակում խաղալ Բիձինա Իվանիշվիլիի Վրաստանի քաղաքականությունում, ընդհանրապես, և, մասնավորապես, Ռուսաստանի նկատմաբ պատժամիջոցներին միանալուց Վրաստանի հրաժարման հարցում:

 

- Ինձ համար դժվար է պատասխանել այդ հարցին, քանի որ Իվանիշվիլին արդեն մեկ տարի անհետացել է տեսադաշտից։ Նա լքել է կառավարող կուսակցության նախագահի պաշտոնը և հայտարարել, որ հեռանում է քաղաքականությունից և երբեք չի վերադառնա։ Եվ, իհարկե, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում կուլիսների  հետեւում: Սակայն, կան, իհարկե, կասկածներ, որ նա շարունակում է մնալ երկրում որոշումներ կայացնող գլխավոր անձը: Ինչ վերաբերում է պատժամիջոցներին չմիանալու հարցին, ես կարծում եմ, որ նման ձեւակերպումը փոքր-ինչ չափազանցված է, որովհետեւ մենք ինքնըստինքյան ներգրավված ենք պատժամիջոցների քաղաքականության մեջ, քանի որ փոխկապակցված ենք միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ եւ ապրում ենք նրանց օրակարգով: Կարծում եմ, որ այս թեման չափազանց դրամատիզացված էր, ինչը մասամբ պայմանավորված էր մեր կառավարության որոշ ներկայացուցիչների հայտարարություններով։ Ինչի համար է պարբերական կրկնությունը պատժամիջոցներին չմիանալու մասին, երբ դա շատ է նյարդայնացնում քո ռազմավարական գործընկեր Ուկրաինային։ Եվ, ինչպես պարզվեց, ոչ միայն նրան: Հատկապես, երբ դու բառացիորեն այդ պատժամիջոցների մի մասն ես կազմում։ Նման պահերին անհրաժեշտ է մի փոքր ավելի շատ դիվանագիտություն եւ զսպվածություն դրսեւորել։

 

- Հայաստանում վերջին ամիսներին, հատկապես ուկրաինական իրավիճակի համատեքստում, ակտիվացել են քննարկումները Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական պետություն մտնելու հնարավորության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ քննարկումները: Որքան ինձ հայտնի է, Մոսկվայում Հարավային Կովկասը շարունակում են դիտարկել որպես սեփական ազդեցության միասնական գոտի։ Այս համատեքստում արդյո՞ք ինչ-որ առաջարկներ հնչում են նաև Վրաստանին, և ինչպե՞ս է այդ հեռանկարին վերաբերվում վրաց հասարակությունը։

 

- Ես ՝ որպես ձեր երկրի և ժողովրդի բարեկամ, երբեք ձեզ դա չեմ ցանկանա։ Այդ քայլը կդառնա հայկական պետության ինքնալուծարման ակտ, ինչը հետագայում կառնչվի նաև Վրաստանին։ Միանգամայն անընդունելի եմ համարում այդ միությունում միավորվելու մասին խոսելն անգամ, առավել ևս՝ ներկա պայմաններում։ Դա միություն է, որն իսկական ցեղասպանություն է իրականացրել "եղբայրական" ուկրաինացի ժողովրդի նկատմամբ։ Այսօր այդ երկու երկրների դեմ միավորվել է ողջ քաղաքակիրթ աշխարհը, և այս իրավիճակում, ի՞նչ առնչության կարող է ունենալ Հայաստանը դրանց հետ։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա վրացական հասարակությունում այդ թեման դրված չէ, նույնիսկ, քննարկման մակարդակում, այն տաբուացված է։ Մենք երբեք չենք վերադառնա ռուսական անցյալին, քանի որ շատ լավ գիտենք, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Սակայն, դա չի նշանակում, թե Վրաստանում ռուսամետ ուժեր չկան։ Դրանք կան, բայց դրանց ազդեցությունը հասարակության վրա չնչին է։

 

- Միասնական ինտեգրացիոն նախագծի շրջանակներում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների տնտեսական զարգացման մոդելի հաջողությունը աքսիոմատիկ է թվում։ Ձեր կարծիքով, ի՞նչն էր խանգարում վերջին 30 տարիների ընթացքում եւ շարունակում է խանգարել այսօր մեր երկրներում նման ըմբռնման հասնելուն:

 

- Հետխորհրդային տարածքի ոչ մի այլ տարածաշրջանում վերջին երեսուն տարիների ընթացքում այնպիսի լուրջ տատանումներ չեն եղել, ինչպես Հարավային Կովկասի երկրներում։ Հենց երեք սառեցված հակամարտությունների առկայությունն է մեզ տվել լարված և անկայուն տարածաշրջանի կարգավիճակ։ Նման հեռանկարը, Ռուսաստանի ապակառուցողական դերին զուգահեռ, բորբոքվում էր նրանով, որ տարածաշրջանի շուրջ տեղի ունեցող կարեւոր աշխարհաքաղաքական գործընթացների պայմաններում տարածաշրջանի բոլոր երեք երկրները բոլորովին տարբեր եւ չհամաձայնեցված արտաքին քաղաքական գծեր էին վարում։ Հետևաբար, տարածաշրջանային անվտանգության միասնական համակարգի ստեղծման շանսերը նույնպես զրոյական էին։ Հենց այս իրողությունն է, որ պետք է փոխել, և միայն մեր ողջամիտ գործողությունները կարող են դա անել։ Մենք երբեք չենք հոգացել մեր միասնական տարածաշրջանային իմիջի մասին, մենք երբեք մեզ միջազգային ասպարեզում չենք ներկայացրել որպես միասնական ուժ, մենք չենք ունեցել ոչ միայն տարածաշրջանային ընդհանուր նախագծեր, այլ նաև երեքով նորմալ դրացիական երկխոսություն ։ Երբ այս փոխադարձ օտարումն ավարտվի, եւ արտաքին դերակատարները տեսնեն մեզանում գոնե մի կաթիլ իմաստության, նրանք կնայեն մեզ եւ մեզ հետ կխոսեն բոլորովին այլ կերպ:

 

- Վերջին մի քանի տարիներին Հարավային Կովկասը շարունակում է մնալ մրցակցության և ազդեցության համար պայքարի թատերաբեմ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար։ Արդյո՞ք կարելի է արձանագրել, որ այսօր էլ մեր երկրներում իրավիճակը շարունակում է որոշվել այդ պատմական իրողությամբ։ Թե՞ առկա իրողություններում կովկասյան աշխարհաքաղաքականության մեջ մխրճվեց ևս մեկ խաղացող՝ Արևմուտքը։

 

- Ամեն ինչ փոխվում է ժամանակի հետ, և դա աքսիոմա է։ Ժամանակը փոխել է նաև աշխարհը, որը ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մի տեսակ "փոքրացել է"։ Ուստի՝ պարզ է, որ Հարավային Կովկասի նման աշխարհաքաղաքականորեն կարեւոր տարածաշրջանը չէր կարող մնալ միայն վերը նշված երեք նախկին կայսրությունների շահերի ոլորտ։ Հետեւաբար, հայտնվել են նոր հզոր ոչ տարածաշրջանային խաղացողներ, ինչպիսիք են հավաքական Արեւմուտքը եւ Չինաստանը: Իհարկե, սա դրական է մեզ համար, և եթե մեզ իմաստուն ու ռացիոնալ պահենք, ապա կկարողանանք այդ մրցակցությունն օգտագործել մեր օգտին։ Դրա համար, նախ և առաջ, ինչպես ես վերը նշեցի, անհրաժեշտ է, որ մենք՝ երեքս (Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան), մեկընդմիշտ լուծենք մեր միջեւ առկա խնդիրները եւ արտաքին դերակատարների հետ հարաբերություններում հանդես գանք որպես միասնական ուժ։ Հավատացնում եմ ձեզ, դա միանգամայն հնարավոր է։ Եթե մեր սերնդին դա չհաջողվի, հավատացեք ինձ, դա անպայման կանի հաջորդ սերունդը, որովհետև մեր միասնությունն այլընտրանք չունի։ Շատ ցավալի կլինի, եթե մենք չկարողանանք դա անել և բաց թողնենք պատմական հնարավորությունը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համարԲագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար
Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքովՀանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքով
Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեքԲագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեք
Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետ
Թույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետըԹույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետը
Իշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք ՉալաբյանԻշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք Չալաբյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
Սա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավարՍա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավար
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուրՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուր
Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերիցՊուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից
Հայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համարՀայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համար
Պեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըՊեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները
Ընդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասինԸնդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասին
Կաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբանԿաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան
Երևանում մեկնարկել է Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը
Կառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումըԿառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը գալիս է Երևան՝ Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի
Արցախի ղեկավարությունն այցելել է Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են  Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին
Հայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձըՀայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձը
Կրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններԿրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցություններ
Էրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվիԷրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըԴեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով