Արմինֆո. Դատելով միանգամայն որոշակի նշաններից՝ Ռուսաստանի ղեկավարությունը մտադիր է հասնել Ուկրաինայի զինված ուժերի վերջնական պարտության՝ արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում: Եվ դա՝ չնայած ուկրաինական բանակի և բնակչության կատաղի դիմադրությանը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
"Կողմերի միջև ընթացող բանակցությունների ճակատագիրը, այդ առումով, մեծապես կախված է ռուսական հարձակման հաջողության աստիճանից և, համապատասխանաբար, Ուկրաինայի դիմադրությունից։ Եթե, իհարկե, Կիևում չորոշեն, որ ՌԴ-ը պետք է զորքերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից՝ առանց որևէ նախապայմանի։ Մոսկվային, իր հերթին, սպառնում է ծանրագույն ռազմաքաղաքական իրավիճակում հայտնվելու հեռանկար, որում քաղաքական մեթոդները սպառված կլինեն, իսկ ռազմակնները՝ անարդյունավետ: Այն դեպքում, եթե ՌԴ-ը չկարողանա ուկրաինական իշխանություններին կապիտուլյացիա պարտադրել արդեն առաջիկա օրերին", - ընդգծել է նա։
Ընդ որում, դիվանագետը տեսնում է Կիևի լուրջ սխալներ սեփական ռազմաքաղաքական հնարավորությունների և իրենց էական ռազմական օգնություն ցուցաբերելու պոտենցիալ դաշնակիցների պատրաստակամության առնչությամբ։ Այնուամենայնիվ, ամեն դեպքում, Ուկրաինան ստացել և շարունակում է ստանալ զգալի ֆինանսական, ռազմատեխնիկական և քաղաքական աջակցություն Արևմուտքից։ Իսկ ՌԴ գործողություններն արդեն միջազգային հանրության կողմից որակվել են որպես Ուկրաինայի նկատմամբ ռազմական ագրեսիա։
Կանխատեսելով իրավիճակի զարգացման հավանական սցենարները՝ Մելիքյանը ենթադրել է, որ մարտական գործողությունները դուրս չեն գա ռազմական գործողությունների ներկայիս թատերաբեմի շրջանակներից և, միանշանակ, չեն վերաճի լայնամասշտաբ պատերազմի՝ այլ պետությունների մասնակցությամբ։ Հատկապես՝ նախապայմանների շրջանակների աստիճանական ուրվագծման ֆոնին, որոնց կատարումը Կիևի կողմից Մոսկվային թույլ կտա դադարեցնել մարտական գործողությունները։ Վերջինների թվում դիվանագետը նշել է ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչելու եւ, իհարկե, ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակից Կիեւի հրաժաման ՌԴ-ի պահանջների հնարավորությունը:
Մեկնաբանելով ուկրաինական իրադարձությունների աշխարհաքաղաքական ազդեցությունը Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա ՝ դիվանագետն ընդգծել է, որ նման հնարավորություն կա եւ կախված է բազմաթիվ ուղիղ եւ հարակից գործոններից: Նրա գնահատմամբ, ամեն դեպքում, նպատակահարմար կլինի, որ Ստեփանակերտը դիմի Երեւանին ու Մոսկվային' սեփական ճանաչման խնդրանքով: Սակայն, միայն նման քայլի մեջ պարունակվող հնարավորությունների, սպառնալիքների և հեռանկարների համակողմանի և մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։ Մելիքյանն ընդգծել է, որ նման նախաձեռնություն կարող է ձեռնարկվել միայն առաջադրված հարցերի դրական պատասխանի դեպքում: