Արմինֆո.Ղազախստանը եղել է, կա և ապագայում լինելու է բավականին լուրջ խաղացողների աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ, ընդհուպ՝ գլոբալ մասշտաբով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
"Այս լույսի ներքո՝ դժվար է թվում կանխատեսել երկրում իրավիճակի շուտափույթ կարգավորում։ Եվ, ընդհանուր առմամբ, չնայած ղազախական ճգնաժամի նախաձեռնողների եւ պատճառների մասին հավաստի տեղեկատվության փաստացի բացակայությանը, կարելի է վստահորեն արձանագրել մեկ անհերքելի փաստ. ախարհաքաղաքական դիվիդենտներ՝ որպես ղազախական խռովության հետևանք, միանձնյա հավաքեց Մոսկվան, թեկուզև ՀԱՊԿ-ի միջոցով ՝ էապես ամրապնդելով սեփական դիրքերը Ղազախստանում", - ընդգծել է նա։
Նշելով, այս լույսի ներքո, Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների եւ Բելառուսում անցած տարվա իրադարձությունների միջեւ որոշ զուգահեռների առկայությունը, քաղտեխնոլոգը նկատել է, որ Ղազախստանում ՌԴ դիրքերի ամրապնդումը բոլորովին չի նշանակում մյուս աշխարհաքաղաքական շահեր ունեցողների ղազախական նախագծերի վերացում: Նրա կարծիքով՝ Մոսկվան առայժմ շահել է մեկ բան, թեկուզև շատ կարևոր ճակատամարտ։ Եվ հիմա նա պետք է ամրապնդի սեփական աշխարհաքաղաքական դիրքերը Ղազախստանում՝ դրանք պահպանելու նպատակով։
Հակոբյանի կարծիքով՝ ղազախական ընդվզումը հանգեցրեց ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Չինաստանի էական ամրապնդմանը Ղազախստանում։ Առաջին հերթին՝ Թուրքիայի դիրքերի խարխլման հաշվին։ Այս լույսի ներքո՝ քաղտեխնոլոգն առանձնացրել է Պեկինի հետաքրքրությունը Ղազախստանում, առնվազն, թուրքական ծրագրերի սառեցման հարցում։
Պատասխանելով Ղազախստանում թուրքական աշխարհաքաղաքական նահանջի՝ Հարավային Կովկասի մեկ այլ անկայուն տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցության մասին հարցին ' Հակոբյանը չի բացառել Անկարայի կողմից մեր տարածաշրջանում նման սցենարի իրականացման հնարավորությունը: Նրա կարծիքով, Թուրքիան, իհարկե, կարող է փորձել վերականգնել սեփական ընդհանուր դիրքերը՝ ՀԿ-ում առաջխաղացման միջոցով։
"Վերջինս ենթադրում է եւս մեկ աշխարհաքաղաքական սակարկություն սկսելու Անկարայի փորձ՝ արդեն Հարավային Կովկասում։ Ի հավելումն տարածաշրջանումարդեն թուրքական գլխավոր թիրախի՝ "Զանգեզուրի միջանցքի"շուրջ արդեն իսկ գոյություն ունեցող գործընթացի։ Այսպիսով, Ղազախստանի անկայունությունը լիովին կարող է պրոյեկտվել Հարավային Կովկասի վրա", - ամփոփել է քաղտեխնոլոգը։