Արմինֆո. ՀՀ ԱԻՆ-ը մարում է «Դիլիջան ազգային պարկում» բռնկված հրդեհը։
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 07։00-ին, դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 17 հրշեջ-փրկարար։ Պարզվել է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5 հա տարածքում 8 օջախով այրվում են խոտածածկույթ և խաշամ։Դեպքի վայրում է գտնվում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3 աշխատակից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, ժամը 16։14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի անտառում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Նախնական տվյալներով այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք: «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն: