Արմինֆո. Տեսնելով իշխանությունների անուշադրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ ՝ գործարար հատվածը կարող է կամայականությունների ճանապարհով գնալ ։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է <Էկոլուր> ՀԿ- ի նախագահ Ինգա Զարաֆյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։
Այսօրվա դրությամբ գլխավոր խնդիրը մնում է Սևանա լիճը, որն ընթացիկ տարում, ինչպես և նախորդ երկու տարիներին, կրկին սկսել է ծաղկել՝ կապտականաչ ջրիմուռների պատճառով ։ <Սեւանը ռազմավարական օբյեկտ է խմելու ջրի պաշարների տեսանկյունից, սակայն 2019-ին լճի ծաղկումը կանխելու ոչ մի միջոց չի ձեռնարկվել ։ Որոշ միջանկյալ որոշումներ են ընդունվել, որոնք անհասկանալի է, թե ինչպես պետք է կյանքի կոչել>, - հայտարարել է փորձագետը ։
Չլուծված խնդիր է շարունակում մնալ հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը էկոլոգիայի վրա ։ Զարաֆյանը նշել է, որ Հայաստանում այդ ձեռնարկությունները շարունակել են աշխատել ամբողջ ռեժիմով ՝ նույնիսկ հայտարարված կարանտինի պայմաններում: Ընդ որում, կառավարության կողմից շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցության սահմանափակման գործողություններն այդպես էլ չեն ձեռնարկվում ։ <Տեսնելով իշխանությունների անուշադրությունն այս խնդրի նկատմամբ ՝ գործարար հատվածը կարող է կամայականությունների ճանապարհով գնալ ։ Այսօրվա չկա որևէ իրական միջոց, որպեսզի դա կանգնեցվի, և դա ավելի վատ է, քան կոռուպցիան, որով մենք բացատրել ենք նման իրավիճակը նախորդ իշխանությունների օրոք>, - ընդգծել է փորձագետը ։
Զարաֆյանն անդրադարձել է նաեւ ջրային ռեսուրսների պահպանության եւ կառավարման խնդրին՝ նշելով, որ ոռոգման ենթակառուցվածքների բարեփոխման ոլորտում չլուծված խնդիրների հետեւանքով երկրին ջրի սով է սպասվում: Որոշ ծրագրեր այս ուղղությամբ իրականացվել են, սակայն նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ իրենց մասշտաբով այդ փոքր ծրագրեր չեն կարող արմատապես լուծել խնդիրը ։ Չնայած ջրօգտագործողների կողմից կատարված վճարումներին՝ գյուղատնտեսական հանդերի ոռոգման հարցում շարունակում են արձանագրվել հսկայական կորուստներ, ինչը հղի է նաև սոցիալական խնդիրներով ։ Ինչ վերաբերում է գետային ռեսուրսներին, ապա դրանք բախվել են նոր ռիսկերի ՝ ձկնային տնտեսությունների կողմից կոնկրետ էկոհամակարգերի համար ոչ տիպիկ ձկնատեսակների բացթողման հետ կապված։
Փորձագետը ուշադրությունը հրավիրել է նաև այն հանգամանքի վրա, որ կենսաբազմազանության համար վտանգ են ներկայացնում Բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) պահպանության ռեժիմների պարբերական խախտումները: Բացառությամբ արգելոցների, այլ ԲՀՊՏ-ներ ՝ ազգային պարկեր, արգելավայրեր և այլն, ունեն ավելի թույլ սահմանափակման ռեժիմ, և դրա արդյունքը շատ հիասթափեցնող է ։ Որպես օրինակ՝ նա նշել է <Արևիկ> ազգային պարկը, որի տարածքում նախկինում տրվել էր երկրաբանական հետախուզման թույլտվություն։ Ինչպես ընդգծվել է, դա ուղղակիորեն հակասում է կենսաբազմազանության պահպանման սկզբունքներին՝ հատկապես հաշվի առնելով, որ երկրաբանահետախուզությունը կարող է հետագայում ունենալ նաեւ շարունակություն՝հանքավայրի շահագործման տեսքով: Կենսաբազմազանության համար ռիսկերը են ներկայացնում նաև ապօրինի ծառահատումները, ինչը, օրինակ, պարբերաբար արձանագրվում էր <Դիլիջան> ազգային պարկում ։ Բնապահպանը ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ անտառային մաքսանենգությունն ի վերջո անդրադառնում է նաև էկոհամակարգի վրա, որը հետագայում հնարավոր չէ վերականգնել միայն ծառատունկով:
Զարաֆյանը նշել է, որ բնապահպանական խնդիրները լուծելու համար պետք է իրական գործողություններ ձեռնարկվեն, մինչդեռ ընդունված ծրագրերը մնում են թղթի վրա: Անբավարար է նաեւ խախտումների նկատմամբ վերահսկողությունը, քանի որ, ինչպես նշվել է, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը որպես ահազանգ չի ընդունում քաղաքացիների զանգերը, լուսանկարներն ու տեսանյութերը, այլ առաջնորդվում է միայն պաշտոնապես ձեւակերպված հայտարարություններով: Զարաֆյանի խոսքով, նման մոտեցումը խանգարում է օպերատիվ արձագանքել խախտումների մասին ահազանգերին, ինչը, համապատասխանաբար, լավագույն կերպով չի անդրադառնում տեսչական մարմնի աշխատանքի վրա:
Շրջակա միջավայրի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է հունիսի 5-ին ։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանում 1972 թվականի դեկտեմբերի 15-ին: