Արմինֆո. ԲՀՀ Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացված մշտադիտարկման արդյունքում <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի <<Զանգեզուր>> արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ (լատ.՝ Ovis orientalis gmelini): Այս մասին տեղեկանում ենք <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրի ֆեյսբուքյան էջից։
Հավելենք, որ հայկական մուֆլոնը հիմնականում հանդիպում է ՀՀ Արարատի մարզի Խոսրովի արգելոցում ։ Հազվագյուտ տեսակը ներառված է Հայաստանի Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը ստեղծվելէ 2013թ. դեկտեմբերի 19, ընդգրկում է 79660.5 հա տարածք: Նպատակն է պահպանել, պաշտպանել և վերականգնել իր պահպանության տակ գտնվող կենդանական և բուսական աշխարհը, բնական էկոհամակարգերը, լանդշաֆտային բազմազանությունը, բնության եզակի հուշարձանները, բնական պաշարների բնականոն զարգացումը: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ն իր մեջ ընդգրկում է Սյունիքի մարզի հատուկ պահպանվող տարածքները` արգելավայրեր, արգելոց և ազգային պարկ: