Արմինֆո.Կառավարության նախաձեռնությամբ մեկնարկելու են հայ կատարողների մի շարք առցանց համերգներ։
<Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից>,- նշվում է կառավարության հաղորդագրությունում։ Մասնավորապես, ըստ աղբյուրի, ապրիլի 6-ին, ժամը 22: 00-ին, ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի տանը ունկնդրել աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները։
<Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք>,-ասվում է հաղորդագրությունում։