Արմինֆո.Մարտի 24-ից մինչ օրս Հայաստանի 7 սահմանային հսկիչ անցակետերից 172 մարդ է հոսպիտալացվել: Այդ մասին ապրիլի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Աշխատանքի եւ առողջապահության տեսչության պետ Հակոբ Ավագյանը։
Նրա խոսքով՝ մարտի 19-ից 42 երկրներից 11.895 մարդու, որտեղ կորոնավիրուսային վարակի տարածման բարձր մակարդակ է նկատվում, տեղեկանքներ են տրվել վերջիններիս կողմմմից ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին: "Այդ քաղաքացիների տվյալները ներկայացվել են պարետատուն և Առողջապահության նախարարություն։ Վերոնշյալ կառույցները հետեւել են նրանց կողմից ինքնամեկուսացման ռեժիմի պահպանմանը", - ամփոփել է Ավագյանը։