Արմինֆո. Աշխատանքի եւ առողջապահության տեսչությունը, պարետի որոշմամբ, մարտի 24-ից սկսած ձեռնամուխ եղել մշտադիտարկումների անցկացմանն այն կազմակերպություններում, որոնց աշխատանքն արտակարգ դրության շրջանում թույլատրված է: Այդ մասին ապրիլի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է տեսչության պետ Հակոբ Ավագյանը։
Նա նշել է, որ այդ կազմակերպություններում պետք է պահպանվեին պարետատան բոլոր հանձնարարականները։ "Այսօրվա դրությամբ դիտարկումներ են անցկացվել 257 կազմակերպություններում", - հայտարարել է Ավագյանը:
Ավագյանի հավաստմամբ, դիտարկումից հետո 38 կազմակերպություններում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Նրա խոսքով՝ գլխավոր պահանջն այն է, որ այն կազմակերպությունների աշխատակիցները, որոնք այժմ աշխատում են, հաճախորդների հետ շփվելիս դիմակներ կրեն եւ օրական երկու անգամ չափեն ջերմաստիճանը: Անհրաժեշտ է նաև սանիտարահիգիենիկ միջոցների պահպանում, այսինքն, աշխատակիցները պետք է հնարավորություն ունենան պարբերաբար լվանալ ձեռքերը։ <Եթե տվյալ պահանջներից մեկը չի պահպանվել, մենք այդ մասին տեղեկացնում ենք պարետատուն, և տվյալ ձեռնարկության աշխատանքը կասեցվում է 6 ժամով: Դրանից հետո հերթական դիիտարկում է անցկացվում ՝ պարզելու, թե արդյոք վերացվել են խախտումները, ինչից հետո ձեռնարկությունների աշխատանքը վերսկսվում է", - հայտարարեցլ է Ավագյանը։