Արմինֆո.Հայաստանում ավելացել է կորոնավիրուսից ապաքինվածների թիվը ։ Ինչպես Ֆեյսբուքի իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Առողջացածների ընդհանուր թիվը դարձել է 43:
Հավելենք, որ նախօրեին հայտնի էր դարձել կորոնավիրուսի հետևանքով երեք մահացածի մասին: Նրանք 68-ից մինչեւ 78 տարեկան տարեց հիվանդներ են, որոնք տառապում էին նաեւ քրոնիկ հիվանդություններով: Ավելի վաղ նրանց առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, կորոնավիրուսի ֆոնին նրանց մոտ երկկողմ թոքաբորբ է զարգացել ։ Արդյունքում COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 7:
Ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով գրանցված հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 663, ընդ որում՝ 92 նոր դեպք է բացահայտվել մեկ օրվա ընթացքում: