Arminfo.info



 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2020 12:35
Դավիթ Ստեփանյան

Կորոնավիրուս. Գուցե մեզ շրջանցի

Կորոնավիրուս. Գուցե մեզ շրջանցի

Արմինֆո.Մարտի 1-ից սկսած ՝ Հայաստանը պաշտոնապես ընդգրկվեց այն երկրների շարքում, որտեղ գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Թեհրանից հայրենիք վերադարձավ COVID-19-ով վարակված 29-ամյա Հայաստանի քաղաքացին, ով, ի դեպ, այժմ արդեն բուժվել է։

 

Մի քանի շաբաթ անց վարակված քաղաքացիների և ռիսկի խմբում գտնվող անձանց թիվը համալրվեց Իտալիայից ժամանածներով։ Վիրուսի հիմնական տարածող դարձավ որդու նշանադրությանը մասնակցելու համար վերադարձած էջմիածնեցի տխրահռչակ <մորքուրը>, ով մի քանի օրում վարակեց գրեթե բոլորին, ում հետ շփվել էր։ Անշուշտ, դրանով գործը չսահմանափակվեց, ի հայտ եկան վարակի այլ օջախներ, և այսօր Հայաստանում վարակվածների թիվը հասել է 571-ի։

 

Երկրի իշխանություններն, ընդհանուր առմամբ, ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ օրենսդրական և գործնական միջոցները կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ։ Ուղևորների համար փակ են Իրանի և Վրաստանի հետ ցամաքային սահմանները, կիսով չափ կրճատվել է ավիաչվերթների թիվը: Իսկ մարտի 16-ին կառավարությունը մեկ ամսով երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցրեց, ընդ որում ՝ մարտի 24-ից ռեժիմն ավելի խստացվեց և այժմ արդեն երկարացվեց մինչև ապրիլի 12-ը։ Այսօր երկրում փակ է ամեն ինչ, բացի մթերային խանութներից և դեղատներից ։ Եվ, ընդհանուր առմամբ, կառավարության գործողությունները կարելի է գնահատել՝ որպես կշռադատված և, մեծ հաշվով, այլընտրանք չունեցող։ Սա ընտրություն է վատ և վատթարագույն սցենարների միջև: Պետք է արձանագրել նաև ընդհանուր առմամբ համաճարակի նկատմամբ երկրի բավական լավ պատրաստվածությունը:

 

Համաճարակաբանական իրավիճակը և կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի պատրաստվածության աստիճանն ամենից լավ արտացոլում է մարտին հրապարակված Global health security index (GHSI) վարկանիշը ։ Economist intelligence unit-ի և Ջոն Հոփկինսի համալսարանի համատեղ պատրաստած այս հետազոտությունում Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում առաջին տեղն Է զբաղեցրել համաճարակների դեմ պայքարի պատրաստվածության աստիճանով: Ընդհանուր առմամբ, Հայաստանը 50.2 ինդեքսով 44-րդ տեղն Է զբաղեցրել աշխարհում։ Հարեւան Վրաստանը 52 ինդեքսով զբաղեցրել է 42-րդ, Թուրքիան 52,4 ինդեքսով՝ 40-րդ տեղը։ Իրանը 37,7 ցուցանիշով զբաղեցրել է 97-րդ տեղը։ Հայաստանի վերջին հարևանը ՝ Ադրբեջանը, 117-րդ տեղում է աշխարհում՝ 34,2 ինդեքսով։ Ռուսաստանը 44,3 ցուցանիշով 63-րդ տեղում է ։ Ցուցակի առաջատարներն են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները։

 

GHSI-ի վարկանիշում արտացոլված տեղեկատվությունը շատ արդիական է այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին պաշտոնապես հաստատեցին, որ 2019-nCoV կորոնավիրուսի նոր տեսակը փոխանցվում է մարդուց մարդուն: ԱՀԿ – ն կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել և հիվանդությանը պաշտոնական անվանում է տվել ՝ COVID-19 ։ Կորոնավիրուսի համար բնորոշ են այնպիսի ախտանիշներ, ինչպես՝ հարբուխը, հազը, կոկորդի ցավը, կրծքի ճնշվածության զգացումը, թոքաբորբի եւ բրոնխիտի նմանվող ախտանիշները:  Ռիսկի խմբում են  թույլ իմունային համակարգի ունեցողները, երեխաները և տարեցները:

 

Այս պահին վիրուսը Չինաստանից տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում։ Վերջին տվյալների համաձայն ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 860 հազարի և մոտենում է 1 միլիոնի: Համաճարակի սկսվելուց ի վեր աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 42 հազար մարդ եւ ապաքինվել է ավելի քան 178 հազարը: Վարակվածների թվով <առաջատարներն> են.  ԱՄՆ՝ 189035 վարակված, 3900 մահացած, 7096 ապաքինված։ Չինաստանում արձանագրվել է 82290 վարակված, 3310 մարդ մահացել է, 76206-ը ապաքինվել: Եվրոպայում <առաջատարն> առաջվա պես

Իտալիան է ՝ 10,5792 վարակված, 12428-ը՝ մահացած, 15729-ը՝ապաքինված: Մի փոքր ավելի լավ է ԵՄ այլ երկրների տխուր վիճակագրությունը։

 

Կորոնավիրուսը աշխարհում փակել է այն ամենը, ինչ հնարավոր է։ Պարապուրդի են մատնված արդյունաբերական ձեռնարկությունները, փակվել են ամենատարբեր կենտրոններ, դադարեցվել է տնտեսական գործունեությունը ։ Եվ Հայաստանի տնտեսական վիճակը բացառություն չէ։ Կառավարությունը, դատելով վերջին հայտարարություններից, շատ լավ գիտակցում է իրավիճակի բարդությունը ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հնչեցրել է գումարների ծավալը, որը պետությունն ուղղում է ճգնաժամի հաղթահարմանը ՝ 150 մլրդ դրամ։ Եվս 25 մլրդ կուղղվի բիզնեսի աջակցությանը՝ դրա արտոնյալ վարկավորման միջոցով։Շուրջ 30 մլրդ դրամ կհատկացվի բնակչության սոցիալական աջակցության համար։ Իրավիճակ բնութագրվում է լիակատար անորոշությամբ, կորոնավիրուսը ներթափանցել է տնտեսություն՝ ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով: Ընդ որում՝ ԱՄՆ մեկ դոլարի արժեքն արդեն գերազանցել է 500 դրամ հոգեբանական նշագիծը։

 

Ինչպես տեսնում ենք, Հայաստանում կորոնավիրուսի ի հայտ գալուց մեկ ամիս անց դրա տարածման տեմպերը հեռու են պիկին հասնելուց ։ Այս

առնչությամբ արտակարգ դրության ռեժիմը համակարգող պարետատունը հետեւողականորեն խստացնում է այն՝ քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակելու նպատակով:  Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվում են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:  Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը, սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում: Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման: 1981 թ.

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի հիմնադրումից ի վեր առաջին անգամ մինչև ապրիլի 12-ը դադարեցվել է վերջինի աշխատանքը ։ Այսպիսով՝ մնացած բոլոր քաղաքացիներին, փաստորեն, թույլատրվում է դուրս գալ միայն սննդամթերքի և դեղորայքի համար:

 

Բայց կառավարության ոչ բոլոր միջոցներն են հանրային աջակցության արժանանում։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 1-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից մարտի 31-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացներում կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ Օրինագիծը նախատեսում է ուժեղացված հսկողություն քաղաքացիների տեղաշարժի նկատմամբ ՝ կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու նպատակով: Փաստորեն, քաղաքացիները ստիպված կլինեն հեռախոսների վրա ներբեռնել մի ծրագիր, որը կհաստատի կառավարությունը և որը թույլ կտա տեղեկություններ հավաքել տվյալների միասնական բազայում մեր տեղաշարժերի մասին ։ Օրինագծի հեղինակների համաձայն ՝ հավաքված ամբողջ տեղեկատվությունը կհեռացվի արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո, իսկ հեռախոսազրույցների բովանդակությունը չի ձայնագրվի ընդհանրապես։ Նրանց համար, ովքեր կհրաժարվեն ներբեռնել այս ծրագիրը, կամ ովքեր սմարթֆոններ չունեն, կառավարությունը խոստանում է <վերահսկողության համարժեք միջոցներ>

 

Ի տարբերություն կառավարության նախորդ բոլոր կորոնավիրուսային նախաձեռնությունների ՝ այս օրենքը խիստ քննադատության է ենթարկել ինչպես խորհրդարանական, այնպես էլ` արտախորհրդարանական ընդդիմության և մի շարք իրավապաշտպանների կողմից։ Վերջիններս դրանում իշխանությունների համար հնարավորություն են տեսնում էապես ուժեղացնելու վերահսկողությունը հասարակության և, իհարկե, ընդդիմության նկատմամբ ։ Արդյունքում, օգտվելով իշխող "Իմ քայլը" դաշինքի որոշ պատգամավորների բացակայությունից, "Բարգավաճ Հայաստանի" եւ "Լուսավոր Հայաստանի" գործընկերները տապալել են օրինագծերի քվեարկությունը։ Ի դեպ, դա չի խանգարել " Իմ քայլին" բառացիորեն մի քանի ժամ հետո հավաքվել գրեթե ամբողջ կազմով և ընդունել օրինագիծը միանձնյա՝ առանց "լուսավորյալների " և "բարգավաճողների": Որոշումների ամբողջ շղթայի ընդունման արագությունը առնվազն վկայում է վերահսկողության հեռախոսային ծրագրի կարեւորության մասին, եթե ոչ հասարակության, ապա՝ հաստատեպես իշխանությունների համար։

 

Ամեն դեպքում օրենքը բավական վիճահարույց է: Այնուամենայնիվ, մարդու իրավունքների թեմայով խոսակցությունները լավ կլինի հետաձգել մինչև լավագույն ժամանակները։ Ընդհանուր առմամբ, COVID-19-ի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության միջոցառումներն անհրաժեշտ և, հետեւաբար, ողջամիտ են: Այնուամենայնիվ, մինչև լավագույն ժամանակները պետք էր հետաձգել նաև մարզպետի, կներեք ՝ Արցախի նախագահի ընտրությունների անցկացումը ։ Ելնելով նույն հիմնական նպատակից՝ հաղթահարել կորոնավիրուսի տարածումը: Ըստ էության, ընտրությունները հետաձգելու ապարդյուն կոչ էին անում անգամ թեկնածուները: Բայց Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի ղեկավարությունը այս բոլոր կոչերին լռությամբ պատասխանեցին ։ Ընտրություններն անցել են ուղեկցվող կորոնավիրուսային բոլոր ռիսկերով՝ ներառյալ տեղամասերում կուտակումները, ինչպես նաեւ վարակված Հայաստանից հարյուրավոր մարդկանց ոչ վարակված Արցախ կատարած այցերը: Ավելին, ըստ ամենայնի, երկու շաբաթից Արցախում տեղի կունենա նաև այդ ընտրությունների երկրորդ փուլը, եթե, իհարկե, կորոնավիրուսը թույլ տա ։

 

Այս առումով Հայաստանի իշխանությունների, այո, առաջին հերթին՝ հենց Հայաստանի, պահվածքը շատ քիչ է տարբերվում երևանյան զրուցարաններում նարդի խաղացող ծերերի, <թարմ օդ շնչողների> և <շներին զբոսանքի հանած> քաղաքացիների, իրենց երեխաներին փողոց խաղալու ուղարկած ծնողների պահվածքից: Հասարակության գիտակից մասը, իսկ նրանք, դատելով կիսադատարկ փողոցներից, բարեբախտաբար, մեծամասնություն են կազմում, ընդառաջում է կառավարությանը ՝ անվերապահորեն համաձայնելով նորանոր սահմանափակումների, ընդհուպ սմարթֆոններում հավելվածների ներբեռնումը:

Համաձայնում է՝ հասկանալով բոլոր ռիսկերը, որի առջև հայտնվել է ամբողջ աշխարհը: Համաձայնում է ՝ չցանկանալով հայտնվել ապագա հիվանդների թվում, որոնց համար արդեն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երկաթե մահճակալներ են տեղադրվել: Բայց չի համաձայնում սահմանափակումների ընտրական բնույթին, չի համաձայնում ընդառաջ գնալ իշխանության քաղաքական նախասիրություններին, ինչպիսին էլ որ դրանք լինեն ։ Այս առումով Հայաստանի կառավարությունը և  վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ գիտակցեն Արցախում ընտրությունների հնարավոր բոլոր հետևանքները մեզ բոլորիս և առաջին հերթին՝ անձամբ իր համար։ Արցախում կորոնավիրուսի նոր օջախի համար պատասխանատվություն կրելու է ոչ <մարզպետ> Բակո Սահակյանը և ոչ էլ այն դառնալ ձգտող Արայիկ Հարությունյանը: Պատասխանատվությունը կրելու է Նիկոլ Փաշինյանը։  Չնայած, գուցե մեզ շրջանցի…

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով