Արմինֆո. Մարտի 28-ի ժամը 10: 00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 43 նոր դեպք: Այս մասին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այդպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 372-ի, ընդ որում ՝ 28 մարդ արդեն բուժվել է, գրանցվել է մեկ մահացու ելք: Բացասական արդյունք է գրանցվել 2172 թեստավորման դեպքում։