Արմինֆո. Հայ զինծառայող է վիրավորվել հակառակորդի սադրանքի հետեւանքով։
Ինչպես հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողը վիրավորվել է Տավուշի ուղղությամբ պետական սահմանագոտում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված սադրանքի արդյունքում: Մամուլի քարտուղարն ընդսմին հավաստիացրել է, որ վնասվածքը վտանգավոր չէ, և պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։