Արմինֆո.SkyUp ուկրաինական ընկերության չարտերային չվերթով Ուկրաինայից Հայաստան են ժամանում 62 ուղևորներ (թվերը նախնական են), որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Ուկրաինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մեկնել էր Բորիսպիլ օդանավակայան՝ հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով։ «Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև: Առողջություն բոլորին», - ասվում է հաղորդագրությունում: