Արմինֆո. Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես և մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունւոմ Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, քանզի դրանց չկատարումը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։