Արմինֆո. Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսային վարակով վարակվելու 41 նոր դեպք է գրանցվել, ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարակվածների ընդհանուր թիվը երկրում կազմում է 235 մարդ։
20-ից ավելի դեպքերում հիվանդների մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, թեեւ նրանց հիմնական մասը լավ է զգում, ցածր ջերմաստիճանով: Միայն մեկ հիվանդի ջերմաստիճանը 39 աստիճանից բարձր է:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը, ցավոք, գտնվում է համաշխարհային մասշտաբով ուժեղացող համաճարակի ընդհանուր թրենդի մեջ: Եվ այդ պատճառով կառավարությունը որոշում է կայացրել փակել բոլոր ռեստորաններն ու սրճարանները, ինչպես նաև արտադրական ձեռնարկությունները, բացի նրանցից, որոնք պարենային ապրանքներ են արտադրում ։ Ընդ որում, սննդամթերքի առաքման ծառայությունները կշարունակեն աշխատել։ Փակվելու են նաև տեքստիլ ձեռնարկությունները։
Այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վարակման նոր դեպքեր են արձանագրվել տարբեր արտադրական ձեռնարկություններում. Երեւանին հարող Կոտայքի մարզում եւ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Փաշինյանի խոսքով, այդ սահմանափակումները գործելու են մեկ շաբաթ, որի ընթացքում հնարավոր կլինի գնահատել երկրում առկա իրական համաճարակաբանական իրավիճակը։
Փաշինյանը նաեւ պատմել է, որ այսօր ավարտվում է 70 մարդու կարանտին, եւ հույս է հայտնել, որ թեստերը ցույց կտան բացասական արդյունք: