Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, նախագահի մեկ այլ հրամանագրով Արման Սարգսյանին նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը "Շանթ" հեռուստաընկերության հեռարձակած հարցազրույցում նշել էր, որ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարները ղեկավարելու են այդ կառույցները։