Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կրկին դիմել է արտերկրում գտնվող քաղաքացիներին:
ՙԲոլոր այն երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, կոչ ենք անում անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ԱԳՆ հետ։ Եվս մեկ անգամ հորդորում ենք տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը։
ԱԳ նախարարության կոնտակտային տվյալներն են՝ ☎️Թեժ գիծ` +374 (60) 620 111,
Viber և Whatsapp՝ +374 (055) 620 111՚, - ասվում է հաղորդագրությունում: