Արմինֆո.Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրատվությունները հասել են 100 մլն դրամի:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 14:30-ին մուտքերը կազմել են 100 մլն դրամ, ընդհանուր քանակը 650 վճարում:
Հիշեցնենք, որ դրամական միջոցների փոխանցումից առաջ գումարներն անհրաժեշտ է նշել որպես կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով փոխանցում: Ստացված միջոցները կօգտագործվեն բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքերում պայմանների բարելավման նպատակով: