Արմինֆո.Հայ գործարարներն անմասն չեն մնացել կորոնավիրուսի կապակցությամբ Հայաստանում ստեղծված իրավիճակից և որոշել են <համեղ> արձագանքել դրան։ Վերջիններս մտադիր են բուժաշխատողներին, ինչպես նաև մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին անվճար հիմունքներով ապահովել համեղ և որակյալ սնունդով։
<Հայաստանի ռեստորանների ասոցիացիայի անդամները հասկանում են այս իրավիճակում համախմբվածության կարևորությունը, և յուրաքանչյուրը յուրովի փորձում է իր օգնությունն ու աջակցությունը ցուցաբերել>,-ԱրմԻնֆոյի հետ զրույցում ասել է ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը: Այսպես՝ MBG Hospitality-ն, որի մեջ մտնում են մի շարք խոշոր ռեստորաններ, կազմակերպել է տաք ուտեստների, կիսաֆաբրիկատների և քաղցրավենիքի ամենօրյա առաքում <Նորք> կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոց: Բացի այդ, երկրում ստեղծված իրավիճակում իրենց աջակցությունն են ցուցաբերում <Երեմյան Փրոջեքթս> - ը, <Կարաս> ազգային սննդի ցանցը, ինչպես նաև այլ կազմակերպություններ, որոնք նախընտրում են չհրապարակել իրենց անունը: Սննդի անվճար առաքումն ընդգրկում է ոչ միայն բուժաշխատողներին, ովքեր վերջին օրերին աշխատում են բարձր ծանրաբեռնվածությամբ, այլև մեկուսացված քաղաքացիներին։ Բժշկական հաստատություններ եւ կարանտինային գոտիներ առաքում իրականացնող ավտոտրանսպորտը ենթարկվում է ախտահանման, իսկ առաքիչները կրում են ձեռնոցներ, դիմակներ եւ հատուկ պաշտպանական հագուստ: Հատկանշական է, որ, օրինակ, <Կարաս> - ն իր սննդի առաքման մեջ ներառում է նաև աջակցության նամակներ։
<Մենք համախմբված ենք հանդես գալիս՝ հասկանալով, որ ստեղծված իրավիճակը վերաբերում է բոլորին, և մենք պետք է միավորվենք այն հաղթահարելու համար>, - նշել է Գեւորգյանը: