Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 122-ի ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ։
Նրա խոսքով ՝ կորոնավիրուսով վարակման եւս 7 նոր դեպք է հայտնաբերվել, և ընդհանուր թիվը հասել է 122-ի: Ընդ որում՝ մեկն արդեն բուժվել է: Նրա խոսքով ՝ նոր վարակները կապված են արտադրական ձեռնարկության հետ, եւ նրանք բոլորը մասնագետների հսկողության տակ են եղել։ Դրա հետ մեկտեղ, նախարարի խոսքով, սպասվում է արտադրամասի աշխատակիցների շրջանում վարակվածների թվի աճ, ովքեր շփում են ունեցել իտալացի ինստրուկտորի հետ: