Արմինֆո. Կորոնավիրուսի կապակցությամբ հիվանդանոցներում պետք է խստացվեն անվտանգության միջոցառումները։ Այս մասին մարտի 19-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ ,պարետ Տիգրան Ավինյանը:
Ավինյանը տեղեկացրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ, որի ընթացքում տեղի է ունեցել տվյալների փոխանակում: Ինչպես ընդգծվել է, Իրանի փորձը Հայաստանի համար չափազանց կարևոր է, քանի որ այդ երկրում, ինչպես Իտալիայում, արձանագրվել են կորոնավիրուսի տարածման դեպքեր հիվանդանոցների ներսում ։ Այս առնչությամբ փոխվարչապետը կարեւորե է <Նորք> ինֆեկցիոն հիվանդանոցում, ինչպես նաեւ այլ հիվանդանոցներում հսկողության խստացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը, որտեղ կորոնավիրուսով հիվանդներն են բուժվելու:
Նա նաեւ նշել է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ներկայացվել է երկրի բժշկական կենտրոնների վերազինման ծրագիր, ինչը թույլ կտա ավելի կենտրոնանալ կորոնավիրուսով հիվանդների բուժման եւ մահվան ելքերի կանխման վրա:
Բացի այդ, նախատեսվում է ներդնել հավելված, որը կօգնի քաղաքացիներին պատասխանել իրենց առողջական վիճակի մասին հարցերին: Ստացված տվյալները կվերլուծվեն ՝ հաշվի առնելով ԱՀԿ-ի հանձնարարականները, և նորմերից շեղումների հայտնաբերման դեպքում կոնկրետ քաղաքացուն կտրամադրվի տեղեկատվություն այն մասին, թե որտեղ կարելի է դիմել այդ ախտանշաններով։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հանվել էին Էջմիածնում ավելի վաղ մտցված տեղաշարժի սահմանափակումները: Ինչպես նշել է Ավինյանը, իրավիճակի վերլուծությունը վկայում է այն մասին, որ կորոնավիրուս քաղաքի բնակիչների շրջանում հայտնաբերվել է միայն մեկուսացված անձանց մոտ:
Փոխվարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ըստ ուսումնասիրությունների ՝ Իտալիայում կորոնավրուսից մահացության դեպքերի մինչեւ 50 տոկոսը գրանցվում է երեք եւ ավելի քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների շրջանում, իսկ նրանց շրջանում, ովքեր ունեն երկու քրոնիկ հիվանդություններ, այդ ցուցանիշը կազմում է շուրջ 25 տոկոս: Այսպիսով՝ առողջական լուրջ խնդիրներ չունեցող անձանց շրջանում կորոնավիրուսից մահացության վտանգը չափազանց ցածր է ։
Հավելենք, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսի 115 դեպք է հայտնաբերվել ։